Քուվեյթի ՀՕՊ-ը հակազդում է օդային թիրախներին

14 Հուլիս, 2026 21:10 Միջազգային Քուվեյթի զինված ուժերը հայտարարել են, որ ներկայումս հակազդում են երկրի օդային տարածքում հայտնված «թշնամական օդային թիրախներին», հաղորդում է Al Jazeera-ն։ Բանակը սոցիալական ցանցերում հրապարակած հայտարարության մեջ նշել է, որ շարունակվում է երկրի օդային տարածքի պաշտպանությունը։ Միաժամանակ իրանական Fars գործակալությունը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում գտնվող … Read more

Ֆիլիպինների ափերի մոտ 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնի տվյալներով՝ Ֆիլիպինների հարավում գտնվող Մինդանաո կղզու ափին գրանցվել է 6.0 մագնիտուդով երկրաշարժ։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է մոտավորապես 679,000 բնակչություն ունեցող Ջեներալ Սանտոս քաղաքից 85 կիլոմետր հարավ-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 57 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չկա։

Ալիևը մեղադրում է ԽՍՀՄ-ին հանրապետության նավթային հարստության շահագործման մեջ

14.07.2026 | 21:34 Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման մեջ։ Սակայն առաջանում է կարևոր հարց. արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման։ Հենց այդ ժամանակաշրջանում ձևավորվեցին երկրի արդյունաբերական տնտեսության հիմքերը․ ստեղծվեց նավթային արդյունաբերությունը, զարգացվեց ենթակառուցվածքը, ձևավորվեցին կրթական համակարգն … Read more

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

14 Հուլիս, 2026 21:18 Միջազգային Իրանական Քեշմ կղզում և Հորմուզի նեղուցում պայթյունների ձայներ են լսվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 14-ին հայտնել է «Ֆարս» լրատվական գործակալությունը։ «Մոտավորապես ժամը 18:45-ին Քեշմ կղզում մի քանի պայթյունի ձայն է լսվել», -հայտնել է գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի մի քանի … Read more

Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրել է. «2023 թվականին, Արցախի հայաթափումից և Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից բռնի տեղահանելուց հետո, շատերը խոսում էին, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանում լինելու է ապագա վերադարձի քաղաքական, իրավական և ազգային հենարանը։ Այսօր, սակայն, իրականությունը բոլորովին այլ է. Արցախը փաստացի չունի գործող նախագահ, Ազգային ժողովի նախագահը հրաժարական է … Read more

Ալիևի «գաղութատիրության» մասին հայտարարությունները՝ քննադատության թիրախում․ Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․«Շուշիի մեդիաֆորումում Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման մեջ։ Սակայն առաջանում է կարևոր հարց. արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման։Հենց այդ ժամանակաշրջանում ձևավորվեցին երկրի արդյունաբերական տնտեսության հիմքերը․ … Read more

Ալիևը բռնազավթված Ստեփանակերտում պաշտոնական ընթրիք է տվել Սլովակիայի նախագահին

Հուլիսի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Հանրապետության բռնազավթված մայրաքաղաք Ստեփանակերտում պաշտոնական ընթրիք է տվել Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիի պատվին։ Միջոցառման ընթացքում հնչել է ադրբեջանական և սլովակական երաժշտություն՝ համերգային ծրագրով։

Հայաստանը աշխարհի ամենացածր բանտային բնակչություն ունեցող երկրների թվում է

Հանցագործության և արդարադատության քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը (Institute for Crime & Justice Policy Research) հրապարակել է աշխարհի երկրների վարկանիշը՝ ըստ 100 հազար բնակչի հաշվով ազատազրկված անձանց թվի։Վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 167-րդ տեղը․ երկրում յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում 83 ազատազրկված։ Տարածաշրջանի մյուս երկրներից Վրաստանը 41-րդ տեղում է՝ 285, Ադրբեջանը՝ 50-րդ տեղում՝ 264, Ռուսաստանը՝ … Read more

Միջազգային կառույցներն այսօր խրախուսում են բռնաճնշումները․ Երվանդ Բոզոյան

Փորձելու ենք բացահայտել բոլոր այն միջազգային կառույցների իրական դեմքը, որոնք տարիներ շարունակ հայտարարում էին, թե հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպաններ։ Այս մասին քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով ստեղծված հանձնախմբի առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նրա խոսքով՝ եթե անցյալում արևմտյան կառույցների հասցեին դժգոհություններ էին հնչում, որ նրանք բավարար չափով ազդեցություն չէին … Read more

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ ռազմական նոր սրման կապակցությամբ

Ռուսաստանը լուրջ մտահոգություն է հայտնում Իրանի շուրջ ռազմական գործողությունների նոր սրման կապակցությամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Լյուբինսկին հանդիպել է Իրանի ԱԳՆ մարդու իրավունքների գլխավոր վարչության ղեկավար Համիդ Ահմադիի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։