Հանցագործության և արդարադատության քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը (Institute for Crime & Justice Policy Research) հրապարակել է աշխարհի երկրների վարկանիշը՝ ըստ 100 հազար բնակչի հաշվով ազատազրկված անձանց թվի։
Վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 167-րդ տեղը․ երկրում յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում 83 ազատազրկված։ Տարածաշրջանի մյուս երկրներից Վրաստանը 41-րդ տեղում է՝ 285, Ադրբեջանը՝ 50-րդ տեղում՝ 264, Ռուսաստանը՝ 35-րդ տեղում՝ 300, իսկ Թուրքիան 10-րդ տեղում է՝ 468 ազատազրկված 100 հազար բնակչի հաշվով։
Ցուցակի առաջին հորիզոնականում Սալվադորն է, որտեղ յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում 1659 ազատազրկված։
Այս ցուցանիշը հաշվարկվում է որպես 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվող անձանց թիվ և համարվում է կարևոր չափորոշիչ՝ երկրի քրեական արդարադատության քաղաքականության, հասարակական անվտանգության մակարդակի և սոցիալական իրավիճակի գնահատման համար։