Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է, հայտնում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ «Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- ֆեյսբուքում հրապարակած տեսանյությում ասել է նախարարը։

Էդուարդ Սպերցյանը երգել է «Ալ-Ահլիի» նորեկների ավանդական արարողության ժամանակ

15 Հուլիսի 2026, 09:40 Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» նորեկների ընդունելության ավանդական արարողությանը։ Թիմային ընթրիքի ժամանակ ֆուտբոլիստը կանգնել է աթոռին և պորտուգալերեն կատարել հայտնի «Nossa, nossa» երգը։ Թիմակիցները ծափահարություններով աջակցել են նորեկին։

ԻՀՊԿ-ն պայման է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբացման համար

Ըստ Fars գործակալության հաղորդման՝ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել թշնամական գործողությունները Իրանի դեմ։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել Իրանի կողմից Բահրեյնում, Հորդանանում և Քուվեյթում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու վերաբերյալ։ ԻՀՊԿ-ն նաև պնդում է, որ ոչնչացվել են Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմի բազայի վառելիքի պահեստները։ … Read more

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը հայտարարել են, որ Քուվեյթի Մինա-Աբդալլա շրջանում ԱՄՆ Զինված ուժերի թիկունքային ապահովման և աջակցության կենտրոնը ենթարկվել է հրթիռային հարվածի և ոչնչացվել է։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը։ Համաձայն ԻՀՊԿ-ի հայտարարության՝ Հորմուզի նեղուցը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը … Read more

Երևանի քաղաքապետարանը արձանագրել է 33 վարչական իրավախախտում

Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։ «Մասնավորապես՝ 16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի, 11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի, 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու, 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի, … Read more

«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ. Լուսանկար

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Սկոնտո» մարզադաշտում հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում 2-3 հաշվով զիջեց «Ռիգային»։ Դիմակայության մեկնարկը բարեհաջող էր լատվիական ակումբի համար. առաջին խաղակեսում տանտերերը երկու գնդակի առավելություն ստացան։ 14-րդ րոպեին հաշիվը բացեց Յագո Սիկեյրան, իսկ 23-րդ րոպեին Ահմեդ Անկրան կրկնապատկեց այն։ Երկրորդ խաղակեսում հայկական թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը. 46-րդ … Read more

«Իրանը Հորմուզի նեղուցի լիարժեք վերահսկողության հարցում որևէ զիջման պատրաստ չէ»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունն իրանական կողմը փաստացիորեն վերափոխել է Հորմուզի նեղուցի համար պայքարի։ Այսինքն Իրանն, ըստ էության, վարում է հարձակողական գործողություններ՝ պահպանելու համար ջրային այս կենսական ուղու ամբողջական վերահսկողությունը, որն իրանական կողմը չի ունեցել մինչև 40-օրյա պատերազմը։ Այսօր իրանական կողմն իրականացրել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին ամենազանգվածային հարվածներից … Read more

Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակիրների ողջ արտահանումը Մերձավոր Արևելքից։ «Տարածաշրջանից նավթի և գազի արտահանումը կա՛մ հասանելի կլինի բոլորին, կա՛մ հասանելի չի լինի ոչ մեկին»,- ասված է հայտարարության մեջ։ Չորեքշաբթի վաղ առավոտյան ամերիկյան զինվորականները կրկին շրջափակման մեջ են վերցրել իրանական նավահանգիստները՝ Հորմուզի նեղուցով անցնել փորձող նավերի վրա … Read more

Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ին կայացված պաշտոնական որոշման մեջ հրապարակված ընտրական ամփոփ տվյալների թվաբանական համադրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առկա են մի շարք էական թվային անհամապատասխանություններ։ «Ուսումնասիրելով դիմումները, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների, հարակից պատասխանողների ներկայացուցիչների, երրորդ անձի բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը և նյութերը՝ Սահմանադրական դատարանը Պ Ա Ր … Read more