Ալիևը՝ Հայաստանի հետ հարաբերությունների, էներգետիկայի և խաղաղության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում անցկացված 4-րդ Գլոբալ մեդիա ֆորումում խոսել է Եվրոպայում գազի մատակարարումների ընդլայնման, Հայաստանի հետ տնտեսական կապերի, խաղաղության գործընթացի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և միջազգային կառույցների հետ հարաբերությունների մասին։ Ի՞նչ ուղերձներ են պարունակում այս հայտարարությունները և ի՞նչ նշանակություն կարող են ունենալ տարածաշրջանի համար: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ

Հուլիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համատեղ, կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում, որը հյուրընկալել էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի և Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ միասին։ … Read more

Իրանը հայտարարում է ԱՄՆ-ի երկու ռազմական անօդաչուի ոչնչացման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածած հաղորդագրության համաձայն՝ Բանդար Աբաս և Լար քաղաքների երկնքում խոցվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերին պատկանող Lucas տեսակի երկու անօդաչու թռչող սարքեր։  «Մի քանի րոպե առաջ երկու ամերիկյան Lucas անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են Բանդար Աբասում և Լարում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Օդատիեզերական ուժերի նորագույն հակաօդային պաշտպանության համակարգերով»,- ասված է … Read more

Երևանում 5 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է գրանցվել

13 Հուլիս, 2026 23:20 Հասարակություն Այսօր՝ հուլիսի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Արտեմ Միկոյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Արթուր Ժ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 36-ամյա Արթուր Թ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի, 21-ամյա Նարեկ Ղ․-ի վարած «Nissan» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ 42-ամյա Մակար Գ․-ի վարած «Renault Samsung» … Read more

Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ

Վրաստան-Հայաստան սահմանին այսօր լարված իրավիճակ է ստեղծվել. երկար հերթերի, բարձր ջերմաստիճանի և դանդաղ սպասարկման հետևանքով մի քանի երեխայի ինքնազգացողությունը վատացել է, գրանցվել են նաև ուշաթափության դեպքեր։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։ Լրատվամիջոցի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր Հայաստան են վերադառնում օրեր առաջ Քոբուլեթի համերգին մասնակցելու մեկնած հայկական պարի խմբերի անդամ երեխաներն ու նրանց ծնողները։ Ըստ Panorama.am-ի՝ սահմանային … Read more

Գվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններին

«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Իտալիայի ազգային հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Gazzetta dello Sport պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարճ ցուցակում, բացի իսպանացի մասնագետից, ընդգրկված են նաև Ռոբերտո Մանչինին և Անտոնիո Կոնտեն, որն «Աձուրիի» հետ աշխատել է 2014-2016 թվականներին։ Սակայն ֆեդերացիայի ղեկավարությունն այս մասնագետներին ֆավորիտ չի … Read more

«74.5% անկում. հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները». Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «74.5% անկում. հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառներըՌուսական շուկա հայկական գյուղմթերքի մուտքի սահմանափակումներից հետո տեղական արտադրող-արտահանողները հայտնվել են տնտեսական անդառնալի կորուստների վտանգի առաջ։ Սակայն իրական խնդիրը ոչ թե միայն ռուսական շուկայի փակումն է, այլ գործող իշխանությունների կողմից շուկաների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ տարիներ շարունակ հնչեցված հայտարարությունների և իրական քայլերի միջև գոյացած … Read more

Երևանում` Սարի թաղում, hարվածային բետnնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հnuանքահարվել է․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը

Հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել Մարաշի ոստիկանության բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մարսել Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել … Read more

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացման արարողությանը։ Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, Արփինե Սարգսյանը հետևել է նաև ջրային պարեկների ծառայությանը Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «պաշտպանական հարվածների» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել է Իրանի դեմ ամերիկյան «պաշտպանական հարվածների» վերսկսման մասին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի նամակին։ «Ուրբաթ օրը Կոնգրեսի ղեկավարներին ուղարկված նամակում ԱՄՆ նախագահը գրել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան ուժերը «պաշտպանական հարվածներ» են հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին»,– գրում է պարբերականը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը … Read more