Հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել Մարաշի ոստիկանության բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մարսել Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Նշված տանը հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 47-ամյա Վահրամ Ս.-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս տանը հարվածային բետոնահորատիչով (պերֆերատոր) աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։