Զվարճանքի և ժամանցի կենտրոնում «բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն»․ ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում: Այս ամենի հետևանքով … Read more

«20 տարեկան երեխեն անմեղ տեղը գնաց»․ բնակիչ

«Բրիլյանտ երեխա էր, ձենը մի օր լսած չկանք։ Իր տատիկի հետ մոտ ենք հարևաններով։ Լավ երեխա էր, ամբողջ գիշեր չենք քնել՝ լացում էինք, որ 20 տարեկան երեխեն անմեղ տեղը գնաց։ Ասում են՝ այնտեղ կանգնած երեխեք են եղել, պատահական է եղել, մեկն էլ վիրավոր է»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Մուրացան փողոցի բնակիչներից մեկը՝ խոսելով 2 օր … Read more

Կարապներ, կոկորդիլոսներ և մի շարք այլ կենդանիներ. ի՞նչ է առգարավվել Ծառուկյանի տնից

Այս օրերին բուռն քննարկումների առարկա դարձավ այն, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո նրա տնից դուրս բերվեցին նաև կենդանիները։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ … Read more

Նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում: Մասիս քաղաքի «Հայրիյան» ԲԿ-ում և Սպիտակի բժշկական կենտրոնում ներդրված սքրինինգը հնարավորություն է տալիս մարզի բոլոր հղիներին անցնել բիոքիմիական հետազոտություն և էքսպերտային սոնոգրաֆիա՝ պտղի բնածին խնդիրները ներարգանդային փուլում հայտնաբերելու նպատակով: Սքրինինգն իրականացվում է պետական միջոցներով, … Read more

Ինչո՞ւ է թանկանում բենզինը․ իշխանությունների խոստացած էժանացումն ու այսօր արձանագրվող մեծ գնաճը

Երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի իշխանությունների կողմից բենզինի գների էժանացմանն ուղղված ջանքերն ի դերև լինեն։ Հիշո՞ւմ եք՝ դեռ նախորդ տարեվերջին Ադրբեջանից Հայաստան բենզին ներմուծելու ֆոնին իշխանություններն ինչպես էին գլուխ գովում, թե իրենք նաև բենզինի շուկայի դիվերսիֆիկացման շնորհիվ բենզինի գնի համար հնարավորինս ցածր շեմ են հաստատել։ Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակը՝ 1215 տոննա պրեմիում («ԱԻ-95») տեսակի, Հայաստան … Read more

Վերանայվել է զորակոչիկի զինծառայության պիտանիության հարցը. նա ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչիկ Է. Մ.-ը, չնայած առողջական մի շարք խնդիրներին, ոչ լիարծեք բժշկական հետազոտությունների արդյունքում ճանաչվել էր սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։ Այս մասին հայտնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից։ Մասնավորապես, զորակոչիկի առողջական վիճակը լիարժեք և օբյեկտիվ չի գնահատվել․ պատշաճ չեն հետազոտվել արմնկային և դաստակ-ճաճանչային հոդերի խնդիրները, չեն … Read more

Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Գ.-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Երևանի բնակիչ 49-ամյա Ս. Պ.-ն … Read more

Պենտագոնը թաքցրել է Հորդանանի վրա Իրանի հարվածներից հետո տասնյակ վիրավոր զինվորների մասին տեղեկությունը․ NYT

ԱՄՆ պատերազմի նախարարությունը թաքցրել է Հորդանանի վրա Իրանի հարվածներից հետո անցյալ շաբաթ վիրավորված տասնյակ ամերիկացի զինծառայողների մասին տեղեկատվությունը, հաղորդել է «The New York Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ թերթի՝ իրանական ուժերը անցյալ շաբաթ չորս հարված են հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պաշտոնապես հայտնել է, որ հուլիսի 17-ին հարվածների չորրորդ ալիքի ընթացքում երկու … Read more

Երևանում հայտնաբերվել են վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր. 10 արձանագրություն է կազմվել

20 Հուլիս, 2026 14:14 Հասարակություն Հուլիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից Երևանի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես` առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ … Read more

ՌԴ ԱՀԾ․ Բեռլինը մեկ տարվա ընթացքում կարող է ստեղծել սեփական միջուկային զենքը

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական փորձագետները գնահատում են՝ Գերմանիան մինչև մեկ տարվա ընթացքում կարող է ստեղծել սեփական միջուկային պայթուցիկ սարք։ ԱՀԾ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Բեռլինը կարող է մեկից երեք ամսվա ընթացքում ինքնուրույն արտադրել անհրաժեշտ ճեղքվող նյութը, իսկ մինչև մեկ տարվա ընթացքում՝ առանց իրական միջուկային փորձարկումների, ստեղծել գործող միջուկային պայթուցիկ սարք։ Գերատեսչության … Read more