Նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում

Նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում:

Մասիս քաղաքի «Հայրիյան» ԲԿ-ում և Սպիտակի բժշկական կենտրոնում ներդրված սքրինինգը հնարավորություն է տալիս մարզի բոլոր հղիներին անցնել բիոքիմիական հետազոտություն և էքսպերտային սոնոգրաֆիա՝ պտղի բնածին խնդիրները ներարգանդային փուլում հայտնաբերելու նպատակով:

Սքրինինգն իրականացվում է պետական միջոցներով, բուժառուի համար ամբողջովին անվճար. այն ներդրված է նաև Շիրակի (Գյումրու բժշկական կենտրոն, Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն) և Տավուշի (Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն) մարզերում:

Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծրագիրը նաև այլ մարզերում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment