«Թշնամին մեր հողի վրա իրականացնում է երկրագնդի ամենաերկար հացադուլը». Ռոբերտ Քոչարյան

«Թշնամուն հանձնել են 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք, ասել են՝ սոված կմնան, կգնան տուն: Մինչև հիմա սոված են, սա երկրագնդի վրա ամենաերկար հացադուլն է՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, խայտառակություն է»,- այսօր Երևանում ընթացող՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ արձանագրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հակառուսական «վելոտրեկի խիզախ բայկերները»

31.05.2026 | 21:35 Վոլոդիմիրն էր պակաս՝ «մոտոցիկլով» եկավ: Հեծանվիստ Վավաևիչը մեզ քիչ էր: Երևանից Կարմիր հրապարակ անօդաչուներ «ուղարկելը», փաստորեն, սադրանքի մեկնարկն էր ընդամենը, իսկական «գոնկան» հակառուսական «վելոտրեկում» հիմա է սկսվում: «Յուրաքանչյուր երկիր, որ սահմանակցում է Ռուսաստանին, լսել է Պուտինի խոսքերը Հայաստանի մասին, որի ժողովուրդը միակն է, որ իրավունք ունի և ընտրելու է իր երկրի ապագան։ Եվ այն, … Read more

Այն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Պեսկով

Այն երկրները, որոնք «ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի», չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս թեման բարձրացվել է Ռումինիայում անօդաչու թռչող սարքի ընկնելու համատեքստում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, պնդելով, որ դրան առնչություն ունի Ռուսաստանը, մեղադրել է Մոսկվային «կարմիր գծերը» … Read more

Հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ամենատարբեր արտադրանքները կարող եք տեսնել հունիսի 3-ին և 4-ին․ Հայրապետյան

  Հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ամենատարբեր արտադրանքները կարող եք տեսնել հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` RISE 2026 ցուցահանդեսի շրջանակում։ Հ․Գ․ Տեսանյութում «Դավարո», «Աէրոդինամիքս» և «ՅուԷյՎԻ Լաբ» ընկերությունների ԱԹՍ-ներն են։ Показать меньше Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Ռադդ քաշիր ու հարվածի տակ մի դիր ժողովրդին. Քոչարյանը՝ Փաշինյանին

Երևանում կայացած նախընտրական հանդիպման ընթացքում Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ  Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանություններին։ «Այսօր մեզ դրել են նոր տնտեսական խնդիրների առջև, սա փաստ է, ոչ թե՝  էմոցիոնալ գնահատական»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե եթե քպ-ն մնա իշխանության, ապա Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ։ Քոչարյանն իր ելույթում ներկայացրեց գործող իշխանության դեմ … Read more

Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը. Լուսանկար

Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ընդառաջ Արարատյան շաբաթվա տոնակատարությունների, հավատացյալների մխիթարության և երկրպագության համար դուրս դուրս էին բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից։ Related Post navigation

Հայաստանի ներկայիս ղեկավարության քաղաքականությունը երկու աթոռի վրա նստելու փորձ է․ Բոգդան Բեզպալկո

Քաղաքագետ Բոգդան Բեզպալկո-ն Alpha News-ին տված մեկնաբանության ընթացքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներին՝ ընդգծելով, որ դրանց ապագայի վերաբերյալ բավականին թերահավատ է տրամադրված։ «Հայաստանի ղեկավարությունը փորձում է երկու աթոռի վրա նստել։ Տնտեսական առումով այն ցանկանում է պահպանել բոլոր այն արտոնություններն ու առավելությունները, որոնք տալիս է Եվրասիական տնտեսական միություն-ը՝ ցածր գներով էներգակիրներ, ռուսական շուկա, ռուսական աշխատաշուկա, ինչպես … Read more

«Սուսուփուս 3 ատոմակայան ենք ստեղծել». Նիկոլ Փաշինյան

«Մեծամորի ատոմակայանը 400 մեգավատտ հզորություն ունի: 2018-ից մինչև օրս մենք Հայաստանում ստեղծել ենք շուրջ 1200 մեգավատտ արևային կայաններ: Այդ նշանակում է՝ մենք սուսուփուս, առանց աղմուկի 3 ատոմակայան ենք ստեղծել: Առաջիկայում ԵՄ-ի հետ մեր համագործակցության հիմնական ուղղությունը լինելու է կուտակիչ կայանների ուղղությամբ»,- այսօր երևանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՔՊ-ի առաջանորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սոցիալական ծախսերի փոխհատուցում. ովքե՞ր և ինչպե՞ս կարող են օգտվել

ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական շահերի կենտրոնը … Read more

Ծխող կինը վնասում է ոչ միայն սեփական, այլև` ապագա երեխայի առողջությունը

Ծխող կինը վնասում է ոչ միայն սեփական, այլև` ապագա երեխայի առողջությունը: Այս մասին հայտնել են ԱՆ-ից: Հղիության ցանկացած ժամանակահատվածում ծխախոտը խիստ բացասաբար է ազդում պտղի զարգացման վրա` առաջ բերելով պտղի առողջական թեթև շեղումներից մինչև օրգան-համակարգերի տարբեր ֆունկցիոնալ և օրգանական ախտահարումների, ընդհուպ` պտղի ներարգանդային մահվան բարձր ռիսկ: Ծխող հղի կնոջ մոտ շատ ավելի բարձր է վաղաժամ … Read more