ԱՄԷ-ն քննարկում է Հորմուզի հարցում ուժի կիրառման տարբերակը. WSJ
ԱՄԷ-ն կարող է աջակցել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին Հորմուզի նեղուցի հարցը ուժով լուծելու հարցում․ հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով արաբ անանուն պաշտոնյաներին։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄԷ-ն նաև լոբբինգ է իրականացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ նման գործողությունները թույլատրող բանաձևի ընդունման համար։