Թայվանի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Թայվանի ափերի մոտ գրանցվել է 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Թայչունգ քաղաքից 99 կմ արևելք, որտեղ բնակվում է մոտավորապես 1 միլիոն մարդ։ Օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել։

Վերստին ծնունդ, ոչ մահվան խորհուրդ, բաբախուն մի սիրտ ողջերից էլ ողջ… . Բագրատ Սրբազանի բանաստեղծությունը՝ կալանավայրից

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ճրագալույցի գիշերը կալանավայրում բանաստեղծություն է գրել. «ԼՈՒՅՍ ԳԵՐԵԶՄԱՆԻ Լույսի մի շողիկ, մի փոքրիկ լուսնիկԻնձ այցի եկավ:Այնքա՜ն ջերմացնող, այնքա՜ն մտերմիկ`Հուրհրան, ժպտուն, թրթռուն խաղով,Իր անմեկնելի, անեզր սիրով: Տաք զրույցի ենք նստել սիրտ առ սիրտ…Ոչ ինքն է ուզում հեռանալ ինձնից,Եվ ոչ էլ ես եմ ցանկանում թողնել, որՎերադառնա իր Արեգակին: Շշնջում է ինձ, թե շառավիղն է … Read more

Մենք կշարունակենք ջախջախել նրանց. Բենիամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ շարունակելու են հարվածներ հասցնել Իրանի ռազմավարական ենթակառուցվածքներին։ Նրա խոսքով՝ վերջին գործողությունների ընթացքում արդեն զգալի վնաս է հասցվել Իրանի արդյունաբերական կարողություններին։ «Այն բանից հետո, երբ մենք ոչնչացրեցինք նրանց պողպատի արտադրության հզորության 70 տոկոսը, Այսօր մենք հարվածներ հասցրեցինք նրանց նավթաքիմիական գործարաններին: Մենք կշարունակենք ջախջախել նրանց»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին … Read more

«Իրական Հայաստան» անվան տակ ՀՀ-ն դարձնում են «Արևմտյան Ադրբեջան»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի բնակիչները կարող են գիշերները հանգիստ քնել, վստահ լինել,որ կայուն, արդար խաղաղություն է հաստատվել, քանզի Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է։ Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անձամբ Իլհամ Ալիևն է ասել։ Ադրբեջանն իր անվտանգության համար որպես երաշխավոր Հայաստանի կարիք չունի, Ադրբեջանը շարունակում է զինվել, զորավարժություններ անել, Հայաստանի սահմանամերձ տարածքները օկուպացված … Read more

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ ուղերձ է հղել։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր կյանքի առանցքային խորհրդանիշներից՝ նորոգման, հավատքի վերահաստատման և ապագայի հանդեպ վստահության աղբյուր։ Այս օրն առանձնահատուկ առիթ է վերաիմաստավորելու մեր անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները և պատասխանատվությամբ նայելու առաջիկա քայլերին։ Զատիկը միավորում է … Read more

Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ

Ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին՝ Նորամարգի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Ալեքսանդր Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 50-ամյա Կարեն Մ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը և կոտրել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները … Read more

Իրանական ցեղերը խոցել են ամերիկացի օդաչուին որոնող երկու «Black Hawk» ուղղաթիռ. ԻՀՊԿ

Իրանական Քողգիլույե, Բոյերահմադ և Բահթիյարի նահանգների ցեղերը, գործելով իրարից անկախ, խոցել են երկու «Black Hawk» ուղղաթիռ՝ դժվարհասանելի լեռնային շրջաններում, որոնք Իրանի Զինված ուժերի գտնվելու վայրերից հեռու են։ Այս մասին տեղեկացրել է իրանական Fars-ը։ Ինչպես հաղորդվում է՝ ուղղաթիռները երկրի օդային տարածք էին մտել՝ փրկելու խփված F-35 ինքնաթիռի օդաչուին։

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը զսպվածության կոչ է արել՝ անթույլատրելի համարելով Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծումը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին արձագանքելով ապրիլի 4-ի առավոտյան Իրանում Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծմանը՝ անթույլատրելի է համարել նման գործողությունները. այս մասին նշված է X սոցիալական ցանցի ԱԷՄԳ-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։ «Գլխավոր տնօրեն Գրոսին միջուկային վթարի վտանգը կանխելու համար կրկին կոչ անելով առավելագույն ռազմական զսպվածության՝ վերահաստատում է հակամարտության ժամանակ միջուկային անվտանգության և պաշտպանության … Read more

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ի երեկոյան Երևանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին։