Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ շարունակելու են հարվածներ հասցնել Իրանի ռազմավարական ենթակառուցվածքներին։ Նրա խոսքով՝ վերջին գործողությունների ընթացքում արդեն զգալի վնաս է հասցվել Իրանի արդյունաբերական կարողություններին։
«Այն բանից հետո, երբ մենք ոչնչացրեցինք նրանց պողպատի արտադրության հզորության 70 տոկոսը, Այսօր մենք հարվածներ հասցրեցինք նրանց նավթաքիմիական գործարաններին: Մենք կշարունակենք ջախջախել նրանց»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ գործողությունները լինելու են հետևողական և նպատակաուղղված։