Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը՝ Մոսկվայի Կիևյան մայրուղու վրա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը նկատվել է Մոսկվայի Կիևյան մայրուղու վրա։ Տեսանյութը հրապարակել է «Известия»-ն։ «Տասնյակ մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը՝ ոստիկանության ուղեկցությամբ շարժվում է դեպի կենտրոն։ ՀՀ կառավարության ղեկավարն ուղևորվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման»,- նշում է լրատվամիջոցը։