Առնվազն չորս պետական ծառայող է ձերբակալվել Իրանի հյուսիսում գտնվող Բաբոլսեր քաղաքում։
Նրանք մեղադրվում են ամերիկյան եւ իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։ Ներկայացվել է մեղադրանք՝ «հակառակորդի օգտին լրտեսություն կատարելու» հոդվածի համաձայն։
Թե կոնկրետ ինչպես են նրանք համագործակցել ամերիկյան ու իսրայելական հատուկ ծառայությունների հետ, չի մանրամասնվում։
Հայտնի է միայն, որ հակառակորդի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքի դեպքում՝ սահմանվում է մահապատիժ՝ ունեցվածքի ամոբղջական բռնագանձմամբ։ Փետրվարի 28-ից ի վեր, այս մեղադրանքով ավելի քան 500 մարդ արդեն ձերբակալվել է Իսլամական Հանրապետությունում։