Աշխարհն ականատես է լինում Իրանի հանդուրժողականությանն ու խաղաղասիրությանը. Իրանի նախագահ

30 Ապրիլ, 2026 22:02 Միջազգային Աշխարհն ականատես է լինում Իրանի հանդուրժողականությանն ու խաղաղասիրությանը։ Այս մասին X-ի իր էջում գրում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Այն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռազմական գործողությունների շարունակություն է։ Անհանդուրժելի է»,– գրել է նա։

Արդյո՞ք մեղադրանք առաջադրվել է մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը

Երևանում 1 տարեկան 2 ամսական Ալեքսի մահվան դեպքով հարուցված միացյալ քրեական վարույթի շրջանակներում այս պահին կալանքի տակ է գտնվում միայն փոքրիկի նկատմամբ բռնություն կիրառելու և սպանության մեջ մեղադրվող կինը։ Ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթները, որոնք վերաբերում էին սպանությանը, ինչպես նաև երեխայի խնամքի կամ դաստիարակության պարտականությունները չկատարելուն … Read more

ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 30-ի արտահերթ նիստում Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրված քաղաքական ուժերի թերի ներկայացրած փաստաթղթերի օրակարգով նիստ է հրավիրել։ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, հանձնաժողովը 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով։ Թերի լրացված փաստաթղթերը կարող են շտկվել մինչ մայիսի 2-ի … Read more

Օրական մինչև 20 բռնկում․ Արեգակը դեռ «աշխատում է ամբողջ ուժով»

Արևի՝ Երկրին ուղղված կողմում ներկայումս գտնվում է արևաբծերի յոթ խումբ, սակայն դրանցում արձանագրվող բռնկումների մեծ մասը թույլ է: Գիտնականների տվյալներով՝ Արեգակի ակտիվության վերջին գագաթնակետը գրանցվել է ապրիլի 24-ին, երբ տեղի էին ունեցել X դասի երկու հզոր բռնկումներ։ Չնայած դրանից հետո աստղի ընդհանուր էներգիայի պաշարները որոշ չափով նվազել են, դրանք դեռ բավարար են օրական ավելի քան … Read more

Ծեծի հետևանքով մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվել

30 Ապրիլ, 2026 22:16 Հասարակություն Երևանում 1 տարեկան 2 ամսական Ալեքսի մահվանից ավելի քան մեկ ամիս անց կալանքի տակ է միայն կինը, որը մեղադրվում է փոքրիկի նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառելու և սպանության մեջ։ Դեպքի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթները՝ նախաձեռնված սպանության և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու … Read more

Հայաստանի իշխանության ուղեգիծը հիմնված է Բաքվի բարի կամքի հանդեպ հավատի վրա. քաղաքագետ – Նորություններ 30.04.2026

2020–2023 թթ. ծանր ցնցումներից հետո Հայաստանն ապրում է ինչպես արտաքին քաղաքական ուղեգծի, այնպես էլ ներքին պետական նարատիվների խորը տրանսֆորմացիա։ Պաշտոնական Երևանն ավելի ու ավելի է հեռանում ավանդական ազգային հայեցակարգերից՝ հօգուտ նոր, հասարակության համար հաճախ ցավոտ «խաղաղության օրակարգի»։ Որտե՞ղ է անցնում հարկադրված դիվանագիտական պրագմատիզմի և Բաքվի ու Անկարայի քաղաքական թեզերի փաստացի որդեգրման միջև նուրբ սահմանագիծը։ Ինչի՞ … Read more

Ի՞նչ նրբերանգներով են աչքի ընկնում նախընտրական գործընթացները. Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցը

Օրեր առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որը վերաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքներին: Սոցիալական քաղաքականության ու այլ հարցերին է անդրադարձել  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Սա արդեն ճաշակի հարց չէ, սա ազգային ու մշակութային աղետ է

30.04.2026 | 22:12 Էսօր մի երիտասարդի տեսա՝ մոտ 18-19 տարեկան։ Մեքենայի մեջ նստած, ծխախոտը կսկիծով ծխելով՝ լսում էր թուրքական ոճին բնորոշ, իմաստազուրկ մի բայաթի՝ ինչ-որ անվերջանալի տառապանքների ու «դարդերի» խորության մասին։ Մոտեցա, բարևեցի ու հարցրեցի. – Ամեն ինչ նորմա՞լ է մոտդ, ազիզ ջան։ – Բա ցենտր է, հոպար։ – Բա եթե «ցենտր» է, ո՞րն է բայաթի լսելուդ … Read more

Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Աստանայում ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։ Նշվում է, որ երկու կողմերը բարձր են գնահատել ռուս-ղազախական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ ներառյալ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համակարգումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային … Read more