Արևի՝ Երկրին ուղղված կողմում ներկայումս գտնվում է արևաբծերի յոթ խումբ, սակայն դրանցում արձանագրվող բռնկումների մեծ մասը թույլ է: Գիտնականների տվյալներով՝ Արեգակի ակտիվության վերջին գագաթնակետը գրանցվել է ապրիլի 24-ին, երբ տեղի էին ունեցել X դասի երկու հզոր բռնկումներ։ Չնայած դրանից հետո աստղի ընդհանուր էներգիայի պաշարները որոշ չափով նվազել են, դրանք դեռ բավարար են օրական ավելի քան 20 բռնկում առաջացնելու համար։
Մասնագետները նշել են, որ Երկրին տեսանելի կողմում գտնվող արևաբծերի խմբերից առնվազն մեկը՝ 4420 համարով, դասակարգվում է ամենաբարձր՝ բետա-գամմա-դելտա կատեգորիայով, ինչը վկայում է բարձր ակտիվության հնարավորության մասին։ Սակայն այս պահին հիմնականում արձանագրվում են թույլ բռնկումներ, քանի որ էներգիան աստիճանաբար ծախսվում է։
