Խոշտանգել են քաղաքացուն և նրա անչափահաս եղբորորդուն •

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է դեռևս 2018 թվականի հունիսի 8-ից քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռ․Ս․-ն, Ա․Բ․-ն և Ա․Մ․-ն՝ Հ․Խ․-ի կողմից եղբայրներ՝ Ա․Ա․-ին և Մ․Կ․-ին պարտք եղած 10 մլն ՌԴ … Read more

09:00 Լուրերը մեկ տողով. Բանակի թեմայով աղմուկից հետո՝ հստակ ուղերձ ծառայության արժեքի մասին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •  Ապրիլի 8-11-ին հանրապետությունում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում և ջերմաստիճանի տատանումներ՝ սկզբում նվազումով, ապա աստիճանական աճով։  •   Կառավարությունը հայտարարել է սպորտի ֆինանսավորման ավելացման և ենթակառուցվածքների զարգացման մասին՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման ֆոնին։  •   Առողջապահության նախարարը արձագանքել է բանակի թեմայով վիճահարույց հայտարարությանը՝ ընդգծելով զինծառայության կարևորությունն ու պատիվը։  … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածել է Թեհրանի օդանավակայանին

Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող Մեհրաբադ միջազգային օդանավակայանին։ Տեղեկությունը տարածել են տեղական լրատվամիջոցները՝ առանց մանրամասների ներկայացման։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել էր, որ ավարտել է ավիահարվածների մի շարք՝ ուղղված Իրանի ենթակառուցվածքներին վնաս հասցնելուն։ Հայտարարության մեջ նշվել էր, որ գործողություններն իրականացվել են մի քանի թիրախների դեմ։ Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն ներկայացրել հարձակման հետևանքների … Read more

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապրիլի 7-ի ցերեկը, 8-11-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, … Read more

ՔՊ-ում իրավիճակը թեժանում է, ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ իր հայտարարություններով խաթարել է ողջ ՔՊ խմբակցության ու վերնախավի անդորրը։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի, այնուհետև ճեպազրույցի ժամանակ Հայկ Սարգսյանի հայտարարությունները սկսել են անհանգստացնել ՔՊ վերնախավին։ Բանն այն է, որ Հայկ Սարգսյանը մեղադրեց … Read more

«Team Moms»․ Քիմ Քարդաշյանը նոր շոուի պրոդյուսեր է •

Ամերիկահայ մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը հանդես կգա որպես պրոդյուսեր նոր «Team Moms» ռեալիթի շոուում։ Այն կհեռարձակվի Paramount + հարթակում։ Նախագիծը դիտողներին կտանի պատանեկան բեյսբոլի աշխարհ և կպատմի Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում գործող Legendary Prep Academy ակադեմիայի խաղացողների կյանքի մասին։ Կենտրոնում կլինեն մարզիչները, ակադեմիայի հիմնադիրները և երիտասարդ մարզիկների ընտանիքները, իսկ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մայրերի դերին, … Read more

Իշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը իր տելեգրամյան ալիքում գրում է․ Ակնհայտ է, որ Ռուսաստանն այլևս չի սահմանափակվում միայն իշխանությունների հետ փակ բանակցություններով և սկսել է բաց տեքստով հաղորդակցվել հայ ժողովրդի հետ՝ ներկայացնելով այն տնտեսական ու անվտանգային գինը, որը Հայաստան ը ստիպված կլինի վճարել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության դեպքում…  

Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արձագանքել է Անդրանիկ Քոչարյանի արտահայտությանը։ «Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ՝ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը։ Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի … Read more

«Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա կռիվ եք տալիս անվան հե՞տ». Գոհար Մելոյան

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն են: Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն ահազանգում է. «Հայաստանում այլևս վտանգված է ժողովրդավարությունը. հերթական կարմիր գիծը հատեցին ու էդ կարմիր գիծը հատում են, որովհետև վախենում են իրենց աթոռի կորստից: ՔՊ-ն «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծ է բերել, … Read more

Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը. Տեսանյութ •

Ավազակության նախապատրաստման բացահայտման գործը տրամաբանական ավարտին հասավ ապրիլի 3-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզի պարեկների հետ, դատարան ներկայացնելու համար հայտնաբերեցին ու ձերբակալեցին Սևան քաղաքի բնակիչներ 33 և 38 տարեկան տղամարդկանց։ Կանխվեց ծանր հանցագործություն։ Բացահայտման աշխատանքը սկսվել էր մարտի 6-ին։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ … Read more