
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն են:
Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն ահազանգում է. «Հայաստանում այլևս վտանգված է ժողովրդավարությունը. հերթական կարմիր գիծը հատեցին ու էդ կարմիր գիծը հատում են, որովհետև վախենում են իրենց աթոռի կորստից:
ՔՊ-ն «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծ է բերել, որով արգելում են կուսակցությունների, դաշինքների կողմից անձնանունների կիրառումը։
Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա կռիվ եք տալիս անվան հե՞տ: Չի ստացվելու… Հիշեցնեմ, որ մարտի 31-ին կնքվել է դաշինք և հայտարարվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրական գործընթացներին մասնակցելու է որպես «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով»,- նշել է նա: