Ինչ ե՞ք կարծում, որ բանկն է վերջին 8 տարում էականորեն ֆինանսավորել նիկոլի կառավարությանը. իհարկե Արդշինբանկը

Երկու օր առաջ գրեցի այն մասին, որ փաստորեն պետական պարտքի կրկնապատկումը կատարվել է ներքին պարտքի աննախադեպ անհամաչափ աճի հաշվին, որի հիմնական կրողները ՀՀ բանկերն են։ Հաջորդ հարցը, որը ինձ հուզող, արդյո՞ք բանկերը հավասարաչափ են ներդրվել այդ պարտքի մեջ, թե կա որոշակի դիսբալանս։ Ու քանի-որ նման ինֆո որ ԿԲ ու ոչ էլ ֆիննախի տվյալներում … Read more

ԵՄ-ն Իրանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ։ ԵՄ-ն Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ։ Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո՝ գրառում կատարելով X սոցիալական ցանցում։ «Նախագահ Փեզեշքիանի հետ … Read more

Թուրքիայում հույս ունեն, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կվերսկսվեն

Թուրքական կողմը հույս ունի, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների դադարը երկար չի տևի։ Անկարան պատրաստ է դրանք կազմակերպել ցանկացած պահի: Այս մասին РИА Новости-ին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար։ «Մենք ենթադրում ենք, … Read more

Իրանում իրականացված օպերացիաները ձախողվել են․ Պույա Հոսեյնի

Իրանցի քաղաքական մեկնաբան Պույա Հոսեյնին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի շուրջ տեղի ունեցած վերջին ռազմական զարգացումներին՝ ներկայացնելով իր գնահատականները։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների նախագահը նախապես հայտարարել էր, թե Իրանը չունի լուրջ ռազմական կարողություններ, այդ թվում՝ օդային ուժեր, սակայն հետագա իրադարձությունները ցույց են տվել հակառակը։ «Ասում էին, որ Իրանը չունի օդային ուժեր, չունի ռազմական … Read more

Կոտայքի մարզում բախվել են «Chevrolet»-ն և «Kia»-ն

Այսօր` ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Chevrolet» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

«Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածքի»․ Ալիև

Այսօր Հարավային Կովկասում բոլորովին նոր իրավիճակ է ձևավորվում, և Հարավային Կովկասի երկրները չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը: Որովհետև այսօր, ցավոք, աշխարհի տարբեր մասերում խախտվում է խաղաղությունը, անվտանգությունը, հանգստությունը, կայունությունը, որի արդյունքն են արյունալի բախումները, պատերազմները, տառապանքներն ու կորուստները: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի … Read more

Պատերազմը բացառիկ հնարավորություն է, որպեսզի Թեհրանը Վաշինգտոնի հետ պայմանավորվի առանց Ռուսաստանի «խորհրդի»

1in.am Israel Inside-ը, հիմք ընդունելով ամերիկյան կողմի հաստատած տեղեկությունները, հաշվարկել է, որ Իրանում խոցված F 15-ի երկրորդ օդաչունի որոնման, հայտնաբերման և տարհանման ռազմագործողությունը միայն օդուժի և ԱԹՍ-երի կորուստների առումով Միացյալ Նահանգներին արժեցել է 330 միլիոն դոլար: Արդյունքն, իհարկե, ԱՄՆ-ի համար կարևոր է, բայց ընդհանուր առմամբ պատերազմի մեկ ամսում Վաշինգտոնը ծախսել է ավելի քան քառասուն միլիար … Read more

Եկեղեցու դեմ արշավը հասել է բա՞նտ. ինչու է արգելվել Տեր Գրիգորի մուտքը ՔԿՀ. aysor.am

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, ով երկար տարիներ հոգևոր ծառայություն է իրականացրել Քրեակատարողական հիմնարկներում, այսուհետ չի կարող մուտք գործել ՔԿՀ։ Նման որոշում է կայացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։ Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՔԿԾ-ից պարզաբանել են, թե Տեր Գրիգորի քաղաքական հայտարարություններն են պատճառը, որ արգելվել է նրա մուտքը ՔԿՀ։ «Տեր Գրիգորը ՀՀ ԱՆ … Read more