Չափագրումներն իրականացվել են ՀՀ կադաստրի կոմիտեում չհաշվառված գործիքներով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են. «Գեոդեզիայի և հողօգտագործման ոլորտում արձանագրված խախտումների հիմքով ՔՏՀԱ տեսչական մարմինը չափագրողների որակավորման վկայականների գործողության կասեցման վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել. 𝟐𝟎𝟐𝟔 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության մասնագետների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում քարտեզագրության, գեոդեզիայի, … Read more

«Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 1-ին՝ ժամը 12․00-ին»․ Վարդուհի Էլբակյան

Դատարանը քննում էր մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։ «Դեռևս դատարանի որոշում չկա, այն կհրապարակվի ապրիլի 1-ին ժամը 12․00-ին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Նա նաև հավելեց, որ Դավիթ Մինասյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ «Մեր կարծիքով՝ ընդհանրապես բացակայում է մեղադրանքի հիմնավոր կասկածը և … Read more

Երբ թշնամին մեկ օրում 54 մարտական դիրք գրավեց և 224 զոհ պատճառեց, լռում ես, երբևէ չես հայտարարել սգո օր. Պատերազմի մասնակիցը՝ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյան, քեզ ուզում եմ հիշեցնել, երկու ողբերգական իրադարձությունների մասին, որոնց ժամանակ, դու եղել ես տարբեր կարգավիճակներում»,-Ֆեյսբուքյան եթերում հայտնեց արցախյան վերջին պատերազմների մասնակից, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արման Պետրոսյանը, շարունակելով. «Քառօրյայի ժամանակ դու ընդդիմադիր պատգամավոր էիր և ունեցածդ բոլոր հնարավորություններդ օգտագորւծելով խոսում էիր մեր կորուստների մասին։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի մասին, երբ հակառակորդը մեկ գիշերվա … Read more

Ընտրակաշառք բաժանողներին պետք է արգելել մասնակցել ընտրություններին․ Խալաթյան

Ընտրակաշառք բաժանողներին պետք է արգելել մասնակցել ընտրություններին,- այս մասին Արարատնյուզին տված հարցազրույցի ժամանակ ասել է Արտաշես Խալաթյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Դավիթ Մինասյանին կրկին տարան ձերբակալվածների պահման վայր . Ի՞նչ էր խնդրում մայրը դատարանից․․․

Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին կրկին տարան ձերբակալվածների պահման վայր «Քննիչները պնդում են իրենց ասածը, որը տեսանյութերով չի հիմնավորվում, և մեզ համար տեսանելի չէ։ Քննիչը պնդում է, թե կոնկրետ հարված է եղել, և այդ հարվածը դիպել է գործադիր իշխանության ներկայացուցչին։ Մյուս տեսաերիզները դիտեցինք, որոնցում երևում է՝ ինչպես Դավիթին հրեցին, ոնց … Read more

23:38 | Թուրքիայի նախագահականը ապատեղեկատվություն է որակում պնդումները, թե ԱՄՆ B-1B կործանիչները վայրէջք են կատարել Ինջիրլիքի ավիաբազայում

23:38 | Թուրքիայի նախագահականը ապատեղեկատվություն է որակում պնդումները, թե ԱՄՆ B-1B կործանիչները վայրէջք են կատարել Ինջիրլիքի ավիաբազայում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերտիֆիկացման ծախսերի փոխհատուցումը՝ մինչև 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ. Պապոյան

ՀՀ կառավարությունը փոխհատուցում է ISO (9001, 14001, 22000, FSSC 22000), ինչպես նաև Global G.A.P., «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման հետ կապված ծախսերը։ Այս մասին իր սոցիալական ցանցի էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Աջակցության չափը կազմում է 50%, առավելագույնը՝ 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից»,- հայտնել է նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում: