
Այսօր Հարավային Կովկասում բոլորովին նոր իրավիճակ է ձևավորվում, և Հարավային Կովկասի երկրները չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը: Որովհետև այսօր, ցավոք, աշխարհի տարբեր մասերում խախտվում է խաղաղությունը, անվտանգությունը, հանգստությունը, կայունությունը, որի արդյունքն են արյունալի բախումները, պատերազմները, տառապանքներն ու կորուստները: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Նման իրավիճակ երբևէ գոյություն է ունեցել նաև Հարավային Կովկասում։ Սակայն այսօր Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության, հանգստության, անվտանգության և համագործակցության տարածքի»,- ասել է նա։