ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսերը․ Պետրոսյան
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն այսուհետ՝ որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր, բացառապես սեփական խնայողությունների հաշվին կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսերը։ Այս մասին տեղեկացնում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։ Գնահատեք հոդվածը