Եթե Հորմուզը մնա փակ, դա մեզ բոլորիս տնտեսական ահռելի վնաս կպատճառի. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն Իրանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ՝  միաժամանակ ընդգծելով Թեհրանի վրա պատժամիջոցներով ճնշում գործադրելու անհրաժեշտությունը: «Եթե Հորմուզը մնա փակ, դա մեզ բոլորիս տնտեսական ահռելի վնաս կպատճառի։ Հետևաբար, մեր ուղերձն այն է, որ Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Նա պետք է դադարի ժամանակ շահել։ Նա այլևս չպետք է պատանդ … Read more

Կուզիկին միայն գերեզմանը կուղղի (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին • Tribune.am

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 30-ի արտահերթ նիստում Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրված քաղաքական ուժերի թերի ներկայացրած փաստաթղթերի օրակարգով նիստ է հրավիրել։ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, հանձնաժողովը 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով։ Թերի լրացված փաստաթղթերը կարող են շտկվել մինչ մայիսի 2-ի … Read more

Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից

Սևանա լճի մակարդակը սույն թվականի ապրիլի 29-ի դրությամբ կազմել է 1900.37 մ, ինչը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․53 մ-ից։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ՝  Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակն ապրիլի 28-ի դրությամբ կազմել է 35.028 միլիոն խմ։ Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքով Սևանա լճից ջուր … Read more

Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը գրում է․ «Ադրբեջանական իշխանությունը և, հատկապես՝ իրենց հոգևոր առաջնորդը դարձել են պրիմիտիվության աստիճանի կանխատեսելի։ Երբ, հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում ոչնչացրել են Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, ակամա մտքովս անցավ, որ հիմա էլ շրջանառության մեջ կդնեն, թե իբր ապօրինի կառույց է՝ «կադաստրի թուղթ չունի»։ Ցավոք, ենթադրությունս հիմնավորվեց։ Սա ադրբեջանական պրիմիտիվ, … Read more

Արագածոտնի մարզում 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Արամայիս Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին` Աշտարակ-Ագարակ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի … Read more

«Ոնց որ մոռացել եք 35 տարի այս նույն օրը հայաթափված Գետաշենը, մոռանալու եք Ստեփանակերտը». Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նույն ձև, ոնց որ մոռացել եք 35 տարի այս նույն օրը հայաթափված Գետաշենը, ոնց որ չեք հիշում 34 տարի առաջ հայաթափված Շահումյանը, 37 տարի առաջ հայաթափված Գանձակը, այդպես էլ մոռանալու եք Ստեփանակերտը։Զատո Ադրբեջանից ստացել եք 26000 տոննա բեռ, ու արտահանել եք նույն ժամանակում 960 դոլարի ծաղիկ, … Read more

«Սա մեծ մարտահրավեր և պատիվ է Հայաստանի համար»․ Արմեն Մելիքբեկյան

ՀՖՖ-ն ֆեյսբուքյան էջում ուղիղ կապով տեսանյութ է ներկայացրել Վանկուվերից. Արմեն Մելիքբեկյանը և Յուրի Ջորկաեֆը մեկնաբանել են ՖԻՖԱ երիտասարդական ԱԱ-ի անցկացումը։ «Սա ՖԻՖԱ-ի՝ կարևորությամբ երկրորդ մրցաշարն է տղամարդկանց ֆուտբոլում, ինչը մեծ մարտահրավեր և պատիվ է Հայաստանի համար»․ Արմեն Մելիքբեկյան «Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը»․ Յուրի Ջորկաեֆ

ԱՀԾ ծառայողներին կարող է տրվել հայրության արձակուրդ

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել օրենքում տեղ գտած բացերը, բացահայտված խնդիրներին տալ իրավական կարգավորում եւ բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները եւ ապահովել ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը: ԱԺ պաշտպանության  եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ … Read more