ԿԸՀ-ն 48 ժամ է տվել 8 կուսակցության՝ փաթեթներում տեղ գտած անճշտություններն ուղղելու համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 30-ի արտահերթ նիստում Ազգային ժողովի՝ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրված քաղաքական ուժերի թերի ներկայացրած փաստաթղթերի օրակարգով նիստ է հրավիրել։ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն՝ հանձնաժողովը 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով։ Թերի լրացված փաստաթղթերը կարող են շտկվել մինչ մայիսի 2-ի ժամը … Read more

Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը

Արամ Ա Վեհափառը ընդունել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանին․ «Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 30 Ապրիլ 2026-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութ

ԵՄ-ն 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Եվրոպական միության պատվիրակությունը համատեղ ներկայացնում են «ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացիկ արդյունքները՝ արձանագրելով համակարգային և շոշափելի առաջընթաց հանրակրթության ոլորտում։ Այս մասին տեղեկացնում են ԵՄ-ից: Ծրագրի առանցքային ուղղություններից մեկը կրթական ենթակառուցվածքների զարգացումն է։ Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների ընտրված 13 դպրոցում արդեն իրականացվել … Read more

2850 շահառուի բնակարանի հարցն առաջիկա 4 տարում մեկընդմիշտ կլուծվի. Պապիկյան

2850 շահառուի բնակարանի հարցն առաջիկա 4 տարում, ըստ հերթագրման ցուցակի, փուլային կարգով մեկընդմիշտ կլուծվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Մանրամասները՝ նախարարի հրապարակած տեսանյութում:

Եվրոպական միությունը կրկին փող է տալիս, այս անգամ կրթության ոլորտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Եվրոպական միության պատվիրակությունը համատեղ ներկայացնում են «ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացիկ արդյունքները՝ արձանագրելով համակարգային և շոշափելի առաջընթաց հանրակրթության ոլորտում։ Այս մասին տեղեկացնում են ԵՄ-ից: Ծրագրի առանցքային ուղղություններից մեկը կրթական ենթակառուցվածքների զարգացումն է։ Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների ընտրված 13 դպրոցում արդեն … Read more

Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել. Կալաս

1lurer.am ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից նույնպես արագ ելք չկա, իսկ Ռուսաստանն օգտվում է դրանից, քանի որ ավելի շատ եկամուտներ է ստանում նավթի բարձր գնի շնորհիվ: Կալասը շեշտել է՝ հարկավոր է հասցեագրել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը և … Read more

19:00 Լուրերը մեկ տողով. Սկանդալ ԿԸՀ-ում, գաղտնալսման նոր լիազորություններ, Բաքվի բանտ այցելելու երաշխիքներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.   ·        ԿԸՀ նիստում լարված իրավիճակ է ստեղծվել կուսակցությունների փաստաթղթային թերությունների և ընտրական գրավի վճարման պահանջի շուրջ։ ·        «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հերքել է ընտրակաշառք բաժանելու մասին շրջանառվող տեղեկությունները։ ·        ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել Արտաքին հետախուզության ծառայությանը … Read more

Վրաստանի ԱԳ նախարարը Եվրամիության հետ հարաբերություններում իրական օրակարգ սահմանելու անհրաժեշտություն է տեսնում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Թբիլիսիի և Եվրոպական միության միջև հարաբերություններում անհրաժեշտ է համարում ունենալ պրագմատիկ մոտեցում՝ հիմնված իրական օրակարգի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարարի հայտարարությունները։ «Մեզ գովեստ պետք չէ. մեզ անհրաժեշտ են իրական օրակարգի վրա հիմնված հարաբերություններ։ Մեզ պետք չեն հորինված հարցեր, քանի … Read more

Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հրազդան համայնքի Քաղսիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր, ի մասնավորի՝սննդի կառույցը ապահովված չի եղել՝– ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման … Read more

Կառավարությունը փոփոխում է գունավոր մետաղների և օգտագործված սարքավորումների արտահանման կանոնները

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1518-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումը, որով առաջարկվում է արտահանման արգելքի բացառությունների ցանկից հանել «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող որոշ օգտագործված, սպառված կամ ջարդոն ու թափոն հանդիսացող սարքավորումները, միևնույն ժամանակ արգելքի բացառություններ սահմանել այն ապրանքների նկատմամբ, … Read more