Վերսկսված պատերազմի սպառնալիքը անարդյունավետ լծակ է Իրանի վրա. NYT

«Նյու Յորք Թայմս»-ը վերլուծել է Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայիս ռազմավարությունը՝ մինչև ապրիլի 21-ը գործող երկշաբաթյա հրադադարի պայմաններում: Վերլուծաբանների կարծիքով, վերսկսված ռազմական գործողությունների սպառնալիքը որպես լծակ օգտագործելու փորձերը կորցնում են իրենց արդյունավետությունը, քանի որ իրանական կողմը հասկանում է Սպիտակ տան համար քաղաքական ռիսկերը: Հրադադար հայտարարելու հիմնական պատճառը Թրամփի ցանկությունն էր կայունացնել տնտեսությունը՝ կանխել նավթի և բենզինի … Read more

Մոսկվան և Կիևը մեղադրում են միմյանց Զատկի զինադադարը խախտելու մեջ

Ռուսաստանը և Ուկրաինան հաղորդում են երեկ ուժի մեջ մտած Զատկի զինադադարի խախտումների մասին՝ դրանց համար մեղադրելով միմյանց: Ուկրաինայի Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է գիշերը ռուսական ուժերի կողմից շտապ բուժօգնության ավտոմեքենային անօդաչու թռչող սարքով հասցված հարվածի մասին: Տուժել են երեք բուժաշխատողներ: Դոնեցկի և Խերսոնի մարզերի իշխանությունները հայտարարել են, որ շաբաթ օրը ռուսական … Read more

«Վայ, պարոն Փաշինյան, երազանքս կատարվեց». սևանցին՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր շրջայց է կատարում Սևանում: Փողոցում շրջելիս երկու կին մոտեցան Փաշինյանին և ՀՀ քարտեզով կրծքանշան վերցրեցին նրանից: Կրծքանշանը ամրացնելիս կանանցից մեկը Փաշինյանին ասաց. «Վայ, պարոն Փաշինյան, երազանքս կատարվեց» և լուսանկարվեցին նրանց հետ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով

Հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ․ լեռնային և բոլոր նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին նաև մերկասառույց։ Ապրիլի 13-ին մայրաքաղաք Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում է … Read more

Վա՞տ եք շնչում, ինչպե՞ս հասկանալ՝ ունե՞ք քթային դժվարաշնչություն․ պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ ունեք քթային դժվարաշնչություն, որքանո՞վ են վտանգավոր ադենոիդները, պոլիպները, քթի միջինապատի դեֆորմացիաները։ Այս մասին զրուցել ենք «Աստղիկ» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան, վիրաբույժ Համլետ Վալոյանի հետ։ – Ի՞նչ է դժվարաշնչությունը։ – Դժվարաշնչությունը սուբյեկտիվ զգացողություն է, երբ մարդը զգում է, որ օդը չի բավականացնում, շնչելը դժվարացած է։ Սա առանձին հիվանդություն չէ, տարբեր հիվանդությունների ախտանիշ կարող է լինել։ … Read more

ՌԴ-ում վերսկսել են Վլադիկավկազի բնակչի մահվան՝ «Ջերմուկին» վերագրվող գործի քննությունը

Ռուսաստանում վերսկսել են «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո 65-ամյա ռուս գործարար Օլեգ Գուսովի մահվան գործի քննությունը, որը կասեցվել էր 2025-ին, Lenta.ru-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսիայի վարչությունից։ Նշվում է, որ քննությունը վերսկսվել է 2026 թվականի մարտին՝ նոր հանգամանքների ի հայտ գալու պատճառով, որոնց մասին մանրամասներ չեն հայտնել։ 2024-ի փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում … Read more

Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման կարգը

Ապրիլի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Որոշման համաձայն՝ Կառավարության կողմից մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրամադրվի ՀՀ այն քաղաքացիներին, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով … Read more

Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից

Ապրիլի 12-ին, ժամը 09:42-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում՝ Աղստև գետում, շուն կա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Փրկարարները շանը դուրս են բերել գետից և տեղափոխել անվտանգ տարածք:    

«Շենքերի մուտքերում մատաղի ձայն է մուրում ընտրությունների համար». Դավիթ Ամալյան

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաջ հիշո՞ւմ եք, որ մատաղի փող հավաքողները մտնում էին տները… Հիմա Հայաստանի տարբեր քաղաքների շենքերի մուտքերում հայտնվել ա մի մուրախումբ, մատաղի ձայնա մուրում ընտրությունների համար, փակեք ձեր դռները՝ ներս չմտնեն, ձեր տունը կհանձնեն իրանց հերանցը` ադրբեջանին»:

ԱՄՆ-Իրան բանակցության ձախողումը վկայում է, որ Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Իսլամաբադում իրան-ամերիկյան բանակցությունը պաշտոնապես ավարտվել է անարդյունք: Ինձ անկեղծ ասած զարմացնում է այն, թե կարող էր լինել որեւէ հրապարակային արդյունք: Պատկերացնենք, կողմերը պատերազմի մեջ են ավելի քան մեկ ամիս, ու հանկարծ մեկ օր բանակցությամբ գալիս են ինչ որ արդյունքի եւ հայտարարում դրա մասին: Համաձայնեք, որ խիստ անիրատեսական հեռանկար է, ու … Read more