«Նյու Յորք Թայմս»-ը վերլուծել է Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայիս ռազմավարությունը՝ մինչև ապրիլի 21-ը գործող երկշաբաթյա հրադադարի պայմաններում: Վերլուծաբանների կարծիքով, վերսկսված ռազմական գործողությունների սպառնալիքը որպես լծակ օգտագործելու փորձերը կորցնում են իրենց արդյունավետությունը, քանի որ իրանական կողմը հասկանում է Սպիտակ տան համար քաղաքական ռիսկերը:
Հրադադար հայտարարելու հիմնական պատճառը Թրամփի ցանկությունն էր կայունացնել տնտեսությունը՝ կանխել նավթի և բենզինի գների կտրուկ աճը և խուսափել քիմիական պարարտանյութերի և հելիումի լուրջ պակասից: Մասնագետները ընդգծում են, որ եթե պատերազմը վերադառնա ակտիվ փուլ, համաշխարհային շուկաները կարող են փլուզվել, ինչը կհանգեցնի գնաճի աճի և ապրանքների պակասի վատթարացման: Այս պայմաններում պատերազմի սպառնալիքը դառնում է ռիսկային քաղաքական գործիք Թրամփի համար:
