Թրամփի դեմ մահափորձի մեղադրյալը կմնա մեկուսացված խցում

Վաշինգտոնի դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Քոուլ Թոմաս Ալենի կալանքի պայմանները մեղմացնելու միջնորդությունը։ Վաշինգտոնի դատարանը հրաժարվել է փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Քոուլ Թոմաս Ալենի կալանքի պայմանները, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դատարանի դահլիճից։ Լսումների ժամանակ պաշտպանական կողմը նշել է, որ իրենց պաշտպանյալը գտնվում … Read more

20:00 Լուրերը մեկ տողով. Երևանի կենտրոնը կփակվի, զինվորական կացարանի հրդեհի գործով նոր մանրամասներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.   ·  Ընտրակաշառքի գործով երեք անձ կալանավորվել է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից ընտրակաշառք բաժանելու համար ձերբակալվածներից ոմանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց: ·  Անվտանգության խորհուրդը նիստ է գումարել. Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կառույցի իրավասության տիրույթում գտնվող հրատապ հարցեր: ·  Գյումրիում կկայանա հայ-ֆրանսիական տոնական համերգ. Մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահի պետական … Read more

Նրանք ամրության ավելի մեծ պաշար ունեն. Ռոման Բերեզովսկին նախապատվությունը տալիս է «Բավարիայինին»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կիսվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի՝ ՊՍԺ – «Բավարիա» դիմակայության վերաբերյալ իր կարծիքով: Փարիզում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով՝ 5-4 հաշվով։ Բերեզովսկու դիտարկմամբ՝ երկու թիմերն էլ փորձել են ցուցադրել իրենց հարձակողական ողջ ներուժը, ինչն էլ հանգեցրել է պաշտպանությունում հավասարակշռության խախտման: «Չնայած կրած պարտությանը՝ «Բավարիան» շարունակում … Read more

ԱՄՆ դեսպանատունը կարևոր տեղեկություն է հայտնել ներգաղթային վիզայի սպասողների համար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել ներգաղթային վիզայի վերաբերյալ։ «ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո Դուք պետք է Ձեր քաղաքացիության վերաբերյալ ապացույցը ներկայացնեք Վիզաների ազգային կենտրոն (NVC), որպեսզի այնտեղ թարմացվի Ձեր ընտանիքի անդամի վիզայի տեսակը։ Ձեր ամուսնու/կնոջ վիզայի տեսակը կարող է F2A-ից փոխվել IR1/CR1-ի (անմիջական հարազատ): Քանի որ անմիջական հարազատների մուտքի արտոնագրերը չունեն տարեկան քանակական սահմանափակում, … Read more

Գյուղացին ինչով է մեղավոր, որ գործարան չկա․ հարցում՝ Մալիշկա գյուղում

30 Ապրիլի 2026, 20:30 «Եթե պետությունն այսօր ունենար գործարաններ, գյուղացին, քաղաքացին կգնային կաշխատեին, իրենց ընտանիքների հոգսը կհոգային»,- հարցումների ժամանակ ասել է Մալիշկա գյուղի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե քաղաքացին աղքատ է, ուրեմն դա նրա խնդիրն է։ Հարցման մասնակիցների խոսքով՝ երկրի ղեկավարը պետք է ստեղծի այնպիսի հնարավորություններ, որ մարդիկ կարողանան արժանապատիվ … Read more

Իրավապաշտպան կազմակերպությունները դիմել են ԵՀ և ԵԽ նախագահներին

Իրավապաշտպան կազմակերպությունները դիմում են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային. «Հարգելի տիկին ֆոն դեր Լայեն, Հարգելի պարոն Կոշտա, Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը: Այս միջոցառումների շրջանակում ձեր առաջիկա այցը մեր երկիր ողջունելի է: Վստահ ենք, որ այս միջոցառումներն ավելի կամրապնդեն … Read more

Ուժեղ պատերազմ, ուժեղ խաղաղություն. ի՞նչ են ուզում նրանք

Քաղաքագետներ Միքայել Զոլյանն ու Էդգար Վարդանյանը Radar Armenia-ի «պալիԾիկա» պոդկաստի շրջանակներում քննարկել են՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքականության բաժինը։ Նրանք անդրադարձել են հարցին, թե ոնց են պատկերացնում քաղաքական ուժերը Ադրբեջանի հետ խաղաղությունը, նաև՝ համեմատել իրավիճակը ՈՒկրաինայի պատերազմի հետ։ Գնահատեք հոդվածը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով սովի սպառնալիքի մասին

Մերձավոր Արևելքում հակամարտությունը 45 միլիոն մարդու սպառնում է սովով՝ պարարտանյութերի պակասի և բերքի անկման պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Եկեք դիտարկենք մի սցենար, որի դեպքում (հակամարտությունը – խմբ.) ձգձգվում է մինչև տարվա կեսը: Պարարտանյութերը վերջանում են, իսկ գյուղատնտեսական բերքատվությունը մնում է ցածր: 45 միլիոն մարդ կբախվի ծայրահեղ սովի: Դժվարությամբ ձեռք բերված զարգացման … Read more

ՀԱՊԿ անդամ պետությունների հայտարարությունը՝ Միջուկային զենքի չտարածման վերաբերյալ

30 Ապրիլ, 2026 20:16 Միջազգային ՀԱՊԿ անդամ պետությունների հայտարարությունը՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործողության վերանայման համաժողովում․ «Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետություններս, վերահաստատում ենք մեր անվերապահ հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) պահպանմանն ու ամրապնդմանը։ Այն իր ուժի մեջ մտնելու պահից ի վեր շարունակում է մնալ միջազգային անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը։ … Read more

Կայա Կալլասն Ուկրաինայի հետ կապված հայտարարություն է արել

Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտնել է, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունները ներկայում գտնվում են փակուղային վիճակում։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի դիկտատոր Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո։ Կալասի դիտարկմամբ՝ բանակցային գործընթացում այս փուլում որևէ նշանակալի տեղաշարժ չի նկատվում։ … Read more