ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով սովի սպառնալիքի մասին

Մերձավոր Արևելքում հակամարտությունը 45 միլիոն մարդու սպառնում է սովով՝ պարարտանյութերի պակասի և բերքի անկման պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Եկեք դիտարկենք մի սցենար, որի դեպքում (հակամարտությունը – խմբ.) ձգձգվում է մինչև տարվա կեսը: Պարարտանյութերը վերջանում են, իսկ գյուղատնտեսական բերքատվությունը մնում է ցածր: 45 միլիոն մարդ կբախվի ծայրահեղ սովի: Դժվարությամբ ձեռք բերված զարգացման նվաճումները կվերանան մեկ գիշերվա ընթացքում», – ասել է նա:

Leave a Comment