ՔՊ-ն նոր որոշում ունի. լինել առավել կոռեկտ և զուսպ •

«ՔՊ-ական աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում հայտարարել է, որ ապրիլի 1-ից փոխում են քաղաքական գործելաոճը, և այսուհետ խստագույնս պետք է պահպանեն ՔՊ էթիկայի և վարքականոնի սկզբունքները։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետը նաև հանձնարարել է թիմակիցներին որևէ պարագայում չթիրախավորել քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին և քննադատներին, խուսափել վիրավորական և անհարգալից … Read more

Սահմանվել են լրացուցիչ պայմաններ Երևանում իրականացվող շինարարությունների համար

Երևանի ավագանու որոշմամբ՝ սահմանվել են լրացուցիչ պայմաններ Երևանում իրականացվող շինարարությունների համար։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։ Ըստ նոր պայմանների՝ 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում շինարարական հրապարակների կազմակերպման և հատկապես հողային աշխատանքների ընթացքում, կառուցապատողը պարտավոր է յուրաքանչյուր 500 քմ ստորգետնյա կառուցապատման մեկ հարկի հաշվով տեղադրել ջրցան թնդանոթներ և/կամ այլ ջրցան սարքավորումներ՝ ապահովելով առնվազն … Read more

Մոտ 30 ՔՊ-ականներ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը անցել է հետաքրքիր թվաբանական նրբություններով։Շաբաթ–կիրակի կայացած քվեարկությանը 1080 պատվիրակներից, մեր տեղեկություններով, մասնակցել է 988 պատվիրակ։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստացել է 933 ձայն՝ ամենաբարձր արդյունքը։Թվերը, սակայն, ունեն նաև իրենց «միջտողային» պատմությունը․ 988 մասնակցած պատվիրակներից 55-ը փաստացի չեն «տեսել» Փաշինյանին … Read more

Tasnim. Իրանը սպառնում է հարվածել Պարսից ծոցում գտնվող Starlink կայաններին

Իրանը Պարսից ծոցի երկրներում գտնվող Starlink արբանյակային ինտերնետային կայանները համարում է իր «օրինական թիրախները», հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ պլանավորում է հարձակվել Բահրեյնում, Քուվեյթում և ԱՄԷ-ում տեղակայված կայանների վրա։

Ռուբլին սկսել է թանկանալ. տարադրամ փոխարժեքը՝ ապրիլի 1-ի դրությամբ

Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի՝ ապրիլի 1-ի դրությամբ․ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 375 դրամ է, վաճառքը՝ 379,50 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 431 դրամ, վաճառքի դեպքում՝ 440,08 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.57 դրամ, վաճառքինը՝ 4.85 դրամ։

«Նոա»-ն նվաճեց Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակում կայացավ «Նոա»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը։ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընթացող գոլառատ և լարված դիմակայությունում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։   Առաջինը աչքի ընկան դաշտի տերերը. հանդիպման հաշիվը բացեց Արամ Խամոյանը: Այնուամենայնիվ, «Փյունիկի» ֆուտբոլիստները մինչև ընդմիջում կարողացան բեկել խաղի ընթացքը՝ Ալեքսանդր Միլկովիչի և Կառլեն Հովհաննիսյանի … Read more