Երևանի ավագանու որոշմամբ՝ սահմանվել են լրացուցիչ պայմաններ Երևանում իրականացվող շինարարությունների համար։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։
Ըստ նոր պայմանների՝
- 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում շինարարական հրապարակների կազմակերպման և հատկապես հողային աշխատանքների ընթացքում, կառուցապատողը պարտավոր է յուրաքանչյուր 500 քմ ստորգետնյա կառուցապատման մեկ հարկի հաշվով տեղադրել ջրցան թնդանոթներ և/կամ այլ ջրցան սարքավորումներ՝ ապահովելով առնվազն 40 մետր ցողման միջակայք։
- Ջրցան սարքավորումների կիրառմամբ շինարարական հրապարակում պետք է ապահովվի հողագրունտի մինչև 1 սմ խորությամբ շերտում նվազագույնը 8% հարաբերական խոնավություն։
- Ավազը, ցեմենտը, գաջը, խիճը և այլ սորուն նյութերը պետք է պահեստավորվեն փակ տարաներով կամ փաթեթավորմամբ, իսկ դրանց տեղափոխումը պետք է իրականացվի փոշուց պաշտպանված՝ փակ կամ ծածկված տրանսպորտային միջոցներով։
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ որոշումն ուժի մեջ է 2026թ․ մարտի 2-ից։
Կառուցապատողների կողմից սահմանված պահանջների խախտումների դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։