Տոնգայի թագավորության ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Տոնգայի թագավորության ափերի մոտ 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել մայրաքաղաք Նուկուալոֆայից 112 կիլոմետր հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 22,400 մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։