Իրանը ևս մեկ բալիuտիկ hրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ

Իրանը ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ, որը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: «Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը: Այդուհանդերձ, Թուրքիայի տարածքին կամ օդային տարածքին սպառնացող ցանկացած վտանգ կստանա վճռական և անհապաղ պատասխան»,- գրված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ … Read more

Խոր մտահոգությամբ ենք հետևում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հшրվածներից հետո տեղի ունեցող իրադարձություններին

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի հայտարարել է, որ «խոր մտահոգությամբ» է հետևում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո տեղի ունեցող իրադարձություններին և կոչ արել դադարեցնել այն, ինչ նա անվանել է «բռնության պարույր»։ «Կայունությունն ու խաղաղությունը չեն կառուցվում փոխադարձ սպառնալիքներով կամ զենքի միջոցով, այլ միայն ողջամիտ, անկեղծ և պատասխանատու երկխոսության միջոցով»,-ասել է Պապը՝ կիրակնօրյա աղոթքից … Read more

Անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը

«Չինաստանը խորապես անհանգստացած է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ  հարվածներով, անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»։ Ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածներից հետո, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։ «Նա հարձակումները որակել է ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում և հայտարարել, որ Իրանը կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը։ Մի շարք երկրներ դատապարտել են հարձակումները և կոչ արել … Read more