Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ երկուստեք կարևորելով ճգնաժամային պայմաններում սերտ փոխգործակցությունը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը: Նախարար Միրզոյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով … Read more

Բահրեյնի ՆԳՆ-ն հայտնել է Մանամայում բնակելի շենքերի վրա հարձակումների մասին

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մի քանի բնակելի է հարված հասցվել, փրկարարական ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։ Այս մասին ասվում է Թագավորության Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Մանամայում մի քանի բնակելի շենքերի են հարված հասցվել։ Քաղաքացիական պաշտպանության անձնակազմը շարունակում է մարել հրդեհները և օգնություն ցուցաբերել տուժածներին», – ասվում է հայտարարության մեջ։

Aurora News | Մենք չունենք «կարմիր գծեր». Իրանի ԱԳՆ

Երկրի պաշտպանության հարցում մենք «կարմիր գծեր» չունենք։ Այս մասին  հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմաիլ Բաղային։ «Իրանն ամբողջ կարողությամբ պատասխանելու է հակառակորդի հարձակումներին։ Տարածաշրջանի երկրներում ամերիկյան թիրախների դեմ Իրանի հարվածները օրինական են և որևէ կերպ ուղղված չեն այդ երկրների ինքնիշխանության դեմ։ Մեր ինքնապաշտպանության շրջանակում մենք ստիպված ենք հարվածել հակառակորդի ագրեսիայի աղբյուրներին, միևնույն ժամանակ տարածաշրջանի բոլոր … Read more

Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է, առգրավվել է ապօրինի զենք-զինամթերք

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի 41-ամյա մի բնակիչ Տոյոտա մակնիշի մեքենայով գտնվում է Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ և մի խումբ տղամարդկանց հետ նախապատրաստում են սպանություն, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։   Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով … Read more

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը․ նավթատարների շարժը կանգնեցվել է

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը։ Հայտնում են իրանական ԶԼՄ-ները Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանը շրջափակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը, որտեղով իրականացվում է նաև գազի փոխադրում։

Սրանց համար վերարտադրվելը դարձել է կյանքի իմաստ, և նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնելու․ Գևորգ Պետրոսյան

Թոշակների բարձրացումը նախընտրական կաշառք է, ընդ որում՝ իրենք իրենց հակասում են։ Քանի կար՝ ասում էին՝ թոշակառուն ծախսել չգիտի։ Նիկո՛լ, դա քո ի՞նչ գործն է, դու չգիտե՞ս, որ անձն ազատ է իր սեփականությունը տնօրինելու հարցում։ Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ 520 դրամով 5 լիտր բենզին ես առնում, ծախսում ես 1100 դրամ, սա խայտառակության գագաթնակետն է։ Մարդկանց բերում, … Read more

IRIB. Վերջին ժամերի ընթացքում Իրանը ոչնչացրել է 12 անօդաչու թռչող սարք

Իրանի պետական ​​​​հեռարձակողի (IRIB) հաղորդմամբ՝ վերջին ժամերի ընթացքում Իրանի երկնքում ոչնչացվել է ընդհանուր առմամբ 12 մարտական ​​​​և հետախուզական անօդաչու թռչող սարք։ Անօդաչու թռչող սարքերը խախտել են երկրի սահմանները «տարբեր կետերում»։

Դուբայում հրթիռի հարվածից հետո հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հինգաստղանի հյուրանոց է այրվել (ՎԻԴԵՈ)

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխարհում » Դուբայում հրթիռի հարվածից հետո հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հինգաստղանի հյուրանոց է այրվել (ՎԻԴԵՈ) Իրանական հրթիռն ընկել է Փալմ Ջումեյրա արհեստական կղզում, որը հայտնի զբոսաշրջային վայր է. ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Դուբայում հրթիռի հարվածից հետո հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հինգաստղանի հյուրանոց է այրվել։ Իրանական հրթիռն ընկել է … Read more

Քուվեյթի օդանավակայանն է վնասվել, Դուբայի հայտնի կղզում պայթյուններ են որոտացել

28 Փետրվար, 2026 20:53 Միջազգային Իրանը անցել է հակահարձակման։ «Ռոյթերզ»-ը գրում է, որ շաբաթ օրը Քուվեյթի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մի քանի աշխատողներ թեթև վնասվածքներ են ստացել և սահմանափակ նյութական վնաս է հասցվել։ Դուբայի «Փալմ Այլենդ»(Palm Island) հայտնի թաղամասում ծուխ և կրակ է նկատվել։ Ռոյթերսի ականատեսը Դուբայում լսել … Read more

Դուբայում 4 մարդ տուժել է Palm Jumeirah շրջանում տեղի ունեցած պայթյունից

Դուբայում չորս մարդ է տուժել Palm Jumeirah շրջանում տեղի ունեցած պայթյունից։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Դուբայը ենթարկվել է գրոհի, գրոհը ձեռնարկել էր Իրանը։ Թեհրանը թիրախավորել է Իսրայելը և տարածաշրջանի ամերիկյան բազաները իր տարածքի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի գրոհից հետո։