Իրանը անցել է հակահարձակման։ «Ռոյթերզ»-ը գրում է, որ շաբաթ օրը Քուվեյթի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մի քանի աշխատողներ թեթև վնասվածքներ են ստացել և սահմանափակ նյութական վնաս է հասցվել։
Դուբայի «Փալմ Այլենդ»(Palm Island) հայտնի թաղամասում ծուխ և կրակ է նկատվել։ Ռոյթերսի ականատեսը Դուբայում լսել է ուժեղ պայթյունների ձայներ։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են երկրի կենտրոնում հասցված ունեցած հարվածների մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը փակել է դպրոցներն ու աշխատավայրերը, քանի որ Թեհրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան ԱՄՆ-Իսրայելի համատեղ հարձակման։
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Իրանը հարձակվել է մայրաքաղաք Ռիադի և արևելյան շրջանի վրա։