29-ամյա վարորդը «УАЗ»-ով բախվել է ձնակույտին, 5 վիրավոր կա

6 Մարտ, 2026 23:51 Հասարակություն Երեկ՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում 29-ամյա Էրիկ Մ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» … Read more

Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի դիտորդական կետը ենթարկվել է իսրայելական հարձակման

7 Մարտ, 2026 10:46 Միջազգային Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի դիտորդական կետը ենթարկվել է իսրայելական հարձակման, հաղորդում է «Lebanon 24»-ը: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դիրքում գտնվող մի քանի զինվոր վիրավորվել է։

«Հոգևոր քարտեզի արահետներով»․ Մատենադարանի գանձերը կցուցադրվեն Իսպանիայի ազգային գրադարանում

«Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» Մատենադարանի գանձերը կցուցադրվեն Իսպանիայի ազգային գրադարանում Աստվածաշունչ, 1654–1660 թթ., Կոստանդնուպոլիս Գրիչ՝ Թամուր դպիր Ակնեցի Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան Իսպանիայի ազգային գրադարանը հիմնադրել է Ֆիլիպ V 1712 թվականին։ Այսօր նա Իսպանիայի կարևորագույն և ամենից խոշոր հանրային գրադարանն է:

ՔՊ-ի ներսում դաժան նախընտրական պայքար է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Իշխող կուսակցությունում զեղծարարների փնտրտուքն ու չեզոքացման գործընթացը շարունակվում են։ Հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական ցուցակը ձեւավորելու նպատակով, ինչպես հայտնի է, ՔՊ-ում նախորդ շաբաթ ներկուսակցական ընտրություններ անցկացվեցին, պատգամավորի թեկնածության հայտ ներկայացրած 276 թեկնածուներին ավելի քան 1000 պատվիրակ իր ընտրությամբ «դասավորեց» ցուցակում: Բայց ցուցակի կազմման երկրորդ փուլ է նախատեսված: Այդ 1000 … Read more

Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին» նախագիծը։ Աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման նպատակն է Հայաստանին սպառնացող աղետներին և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայուն պետության ձևավորումը, կայացումն ու հետագա զարգացումը: Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատումն աղետների ռիսկի կառավարման անբաժանելի բաղկացուցիչ մասն է, որի հիմնական խնդիրն է պետության, … Read more

Կիրանցի նոր դպրոցից բացի նոր դպրոց էլ կբացվի. «Հրապարակ»

7 Մարտ, 2026 9:44 Մամուլ «Հրապարակ» -ը գրում է. Մարտի 1-ին Իջեւանի Աճարկուտ գյուղից Ֆեյսբուքում ուղիղ եթեր մտնելով՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ գյուղերում պետական աջակցությամբ 16 եւ 21 միլիոն դրամ արժեքով կառուցվող տների ծրագրին։ Նա ուղիղ եթերի վերջում հայտարարեց․ «Եվ շատ սիմվոլիկ է նաեւ, որ ես, լինելով … Read more

Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի 41-ամյա մի բնակիչ Տոյոտա մակնիշի մեքենայով գտնվում է Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ և մի խումբ տղամարդկանց հետ նախապատրաստում են սպանություն։ Հայտնում են ՆԳՆ-ից։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության … Read more

Թող գալիք ուսումնական տարին մեր երեխաների համար լինի հետաքրքիր, արդյունավետ և հաջողություններով լի․․․

Կրթությունն ու գիտելիքը մշտապես եղել են մեր ժողովրդի ուժի, ինքնության և ապագայի հիմնասյունը։ Թող գալիք ուսումնական տարին մեր երեխաների համար լինի հետաքրքիր, արդյունավետ և հաջողություններով լի։

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների վրա հարվածները ուղղված չեն բարեկամ երկրների դեմ

Իրանի կողմից հարևան արաբական երկրներում գտնվող ամերիկյան ռազմական բազաների դեմ ուղղված պատասխան հարվածները օրինական ինքնապաշտպանություն են և չեն հակասում այդ երկրների հետ նրա բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա մեր հարձակումները չեն հակասում այն ​​բարեկամ պետությունների հետ մեր հարաբերություններին, որոնցում դրանք գտնվում են», – «Al … Read more

Յայտարարութիւններ (28 Փետրուար 2026)

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Լիբանանի համախարբերդցիներու հին եւ նոր ննջեցեալներուն մահուան յիշատակին հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի կիրակի, 1 մարտ 2026-ին Նոր Մարաշի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. պատարագի, առաւօտեան ժամը 10:00-ին: ԾԱՆՕԹ.- Յետ հոգեհանգստեան արարողութեան, հայրենակիցները պիտի հաւաքուին «Պատկեր» մշակութային կեդրոնի սրահին մէջ, Ա. յարկ, ուր պիտի հրամցուի հոգեսուրճ: ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՄԱԽԱՐԲԵՐԴԻՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ————————————– ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԶՈՀՐԱՊ … Read more