Իրանի կողմից հարևան արաբական երկրներում գտնվող ամերիկյան ռազմական բազաների դեմ ուղղված պատասխան հարվածները օրինական ինքնապաշտպանություն են և չեն հակասում այդ երկրների հետ նրա բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա մեր հարձակումները չեն հակասում այն բարեկամ պետությունների հետ մեր հարաբերություններին, որոնցում դրանք գտնվում են», – «Al Jazeera»-ին ասել է իրանցի դիվանագետը։
Միացյալ Նահանգները և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածներ են հասցվել Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Սպիտակ տունը հարձակումը արդարացրել է՝ հղում անելով Իրանի կողմից ենթադրյալ հրթիռային և միջուկային սպառնալիքներին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հաղորդվել է Իրանից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին, և Թել Ավիվի տարածքում հնչել են օդային տագնապի ազդանշանները: