29-ամյա վարորդը «УАЗ»-ով բախվել է ձնակույտին, 5 վիրավոր կա


Հասարակություն


Երեկ՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում 29-ամյա Էրիկ Մ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 


Leave a Comment