Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների սկզբի մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ որպես հարվածների թիրախներ նշվել են Իրանի կենտրոնում գտնվող հրթիռային կայանքները և հակահրթիռային պաշտպանության համակարգերը։

Մահացել է բժշկագիտության բնագավառի վառ ներկայացուցիչ Կառլեն Ադամյանը․ Լուսանկար

Կյանքից հեռացել է բժշկագիտության բնագավառի վառ ներկայացուցիչ, անվանի բժիշկ-գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, սրտաբանության պրոֆեսոր Կառլեն Ադամյանը։ Այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Նա մեծ ներդրում ունի մեր երկրում սրտաբանության զարգացման, բուժման նոր մեթոդների ներդրման, ինչպես նաև մասնագետների պատրաստման գործում։ ՀԽՍՀ պետական մրցանակ, Մխիթար Հերացու մեդալ, Ժողովուրդների բարեկամության շքանշան․ նրա … Read more

Էրդողանը կոչ է անում իսլամական աշխարհին անհապաղ գործել՝ Մերձավոր Արևելքում սրացումը կանխելու համար

Թուրքիայի նախագահը կոչ է արել իսլամական աշխարհին անհապաղ գործել՝ Մերձավոր Արևելքում հետագա սրացումը կանխելու համար, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է արագացնել հրադադարի հաստատման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու դիվանագիտական ջանքերը՝ հավելելով, որ «խորապես» մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարձակումներով, որոնք, նրա խոսքով, «սկսվել են Նեթանյահուի սադրանքներից»։ «Մենք նաև անընդունելի ենք … Read more

Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքի յոթ երկրներում գտնվող` ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա ու փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը հարվածել է Բահրեյնին, տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները։ Հարվածը հասցվել է բարձրահարկ շենքին։ Գրոհը կատարվել է անօդաչու թռչող սարքի կողմից։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներին։ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը։ Գործակալության … Read more

Հորդանանի ռազմաօդային ուժերը Պետրա քաղաքում որսացել և ոչնչացրել են իրանական 49 բալիստիկ հրթիռ և ԱԹՍ

Հորդանանի զինված ուժերը օրվա ընթացքում որսացել և խոցել են թագավորության վրա ուղղված իրանական ընդհանուր առմամբ 49 բալիստիկ հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Petra լրատվական գործակալությանը հայտնել է Հորդանանի զինված ուժերի գլխավոր հրամանատարության աղբյուրը։ Նրա խոսքով՝ «զինված ուժերը արձագանքել են Հորդանանի տարածքին ուղղված 49 անօդաչու թռչող սարքի և բալիստիկ հրթիռի»։ «Տասներեք բալիստիկ հրթիռ հաջողությամբ որսացվել է Հորդանանի … Read more

Իրանը հարվածել է Բահրեյնին •

Իրանը հարվածել է Բահրեյնին, տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները։ Հարվածը հասցվել է բարձրահարկ շենքին։ Գրոհը կատարվել է անօդաչու թռչող սարքի կողմից։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը առավոտյան գրոհել են Իրանի տարածքը, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց մահվան։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականներին։ Related Post navigation

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է, սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է։ «Ինչքան ես գիտեմ, այաթոլլահ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը ողջ են։ Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են, ամեն ինչ կարգին է»,- NBC հեռուստաալիքի եթերում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել նրա՝ հավանական … Read more

Aurora News | Իրանի գերագույն առաջնորդի փեսան և հարսը սպանվել են. ԶԼՄ

Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ Մեյսամ Մոզաֆարը հայտարարել է, ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, Իրանի գերագույն առաջնորդի փեսայի և հարսի մահվան մասին: Տեղեկատվությունը հաղորդում է «Ջամարան» լրատվական գործակալությունը: «Գերագույն առաջնորդի հարսն ու փեսան սպանվել են», – մեջբերում է գործակալությունը քաղաքային խորհրդի անդամի խոսքերը։ Հավելենք, որ այս տեղեկատվության վերաբերյալ, դեռ պաշտոնական հաստատում կամ հերքում չկա:

Aurora News | Միրզոյանը՝ ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ երկուստեք կարևորելով ճգնաժամային պայմաններում սերտ փոխգործակցությունը։ Նշենք,որ նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը: Նախարար Միրզոյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների … Read more