Կատարի ուղղությամբ մեկ օրում 44 հրթիռ է արձակվել․ ԶԼՄ – Armenia Today

Կատարը մեկ օրում հարձակման է ենթարկվել ընդհանուր առմամբ 44 բալիստիկ հրթիռի և ութ անօդաչու թռչող սարքի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Asharq hեռուստաալիքին։ Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելի և ԱՄՆ հարձակումներին ի պատասխան՝ Իրանը հարվածել է Կատարի Ալ Ուդեյդ, Քուվեյթի Ալ Սալեմ, ԱՄԷ Ալ Զաֆրա և ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազային,։ … Read more

Թրամփը Իրանի հարվածներին հետևել է իր Ֆլորիդայի նստավայրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետևել է Իրանի վրա հարվածներին Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո նստավայրից։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը այս մասին հայտնել է X-ում։ «Նախագահ Թրամփը գիշերը հետևել է իրավիճակին Մար-ա-Լագոյից իր ազգային անվտանգության թիմի հետ։ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ (Իսրայելի) Բենիամին Նեթանյահուի հետ», – ասել է Լիվիտը, հավելելով, որ ԱՄՆ նախագահը «կշարունակի ուշադիր հետևել … Read more

«Էրդողանը խոսեց. հանգիստ, պոպուլիստական ոճով, որպեսզի կարողանա հետագայում իր ցանկալի ձուկը որսալ պղտոր ջրերում». Մհեր Աբրահամյան

«Էրդողանը խոսեց. հանգիստ, դիվանագիտորեն, պոպուլիստական ոճով, որպեսզի կարողանա հետագայում իր ցանկալի ձուկը որսալ պղտոր ջրերում,- գրել է թյուրքագետ Մհեր Աբրահամյանը և մեջբերել Էրդողանին.-  «Մենք անհանգստությամբ հետևում ենք Իրանի դեմ ուղղված հարձակումներին»Պետք է նաև ընդգծեմ հետևյալ հանգամանքը․ որպես Թուրքիա՝ այս սուրբ օրերին մեր տարածաշրջանում և իսլամական աշխարհում խաղաղության, անդորրի և կայունության հաստատման համար ջանքեր գործադրելով՝ մենք … Read more

Խոշոր վթար Քասախում. կան վիրավորներ

28 Փետրվար, 2026 22:11 Հասարակություն Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել է «Առողջ այգի» ընկերության քարե պարսպին։  Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Առողջ այգու» աշխատակիցները ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ … Read more

Սպանվել են Իրանի գերագույն առաջնորդի հարսն ու փեսան

Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ Մեյսամ Մոզաֆարը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի փեսայի և հարսի մահվան մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով․ հաղորդում է «Jamaran» լրատվական գործակալությունը։ «Գերագույն առաջնորդի հարսն ու փեսան սպանվել են»,- գործակալությունը մեջբերում է քաղաքային խորհրդի անդամի խոսքերը։ Տեղեկությունը այլ պաշտոնյաներ ոչ հաստատել են, ոչ հերքել։

Ադրբեջանը տարածաշրջանում «զսպվածության» կոչ է արել

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում՝ «խոր մտահոգություն արտահայտելով ռազմական սրացման հետ կապված, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը»։ «Մենք կոչ ենք անում հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը, եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք ընդգծում ենք բոլոր պետությունների ինքնիշխանությունը, … Read more

Ալեն Սիմոնյանի նշանդրեքն է այսօր

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշանադրության արարողությունն է այսօր։ Տեղեկությունը հայտնի է դարձել «Փաստինֆո»-ին։ Նշվում է, որ նշանադրությունը տեղի է ունենում «Դվին» ռեստորանային համալիրում։   Ալեն Սիմոնյանի նոր ընտրյալն  իրենից քսան տարով փոքր Անելյա Գուբրյանն է։ Սիմոնյանը անցած տարվա ամռանն էր ամուսնալուծվել։ Դիտեք նաև՝ ***  

Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել». Մելիքյան

28 Փետրվար, 2026 22:18 Հասարակություն Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել»: Գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ գերագույն դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել»։ Թող այդ արժանապատիվ մարդը … Read more

Ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը կախված կլինի Մերձավոր Արևելքում իրավիճակից. Զելենսկի

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամանակը և վայրը կախված կլինեն Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակից և «իրական դիվանագիտական հնարավորությունների» մակարդակից, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա նշել է՝ բանակցություններում նոր ցուցումներ կտա ուկրաինական կողմին՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը: Զելենսկին միաժամանակ ասել է, որ բանակցությունների հաջորդ փուլը, ամենայն … Read more

Ալեն Սիմոնյանը նշանադրվել է ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա նոր ընտրյալը՝ իրենից քսան տարով փոքր Անելյա Գուբրյանն այսօր նշանադրվել են: Արարողությունը տեղի է ունեցել Դվին ռեստորանային համալիրում: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն ամիսներ առաջ էր ամուսնալուծվել։