Aurora News | Միրզոյանը՝ ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ երկուստեք կարևորելով ճգնաժամային պայմաններում սերտ փոխգործակցությունը։

Նշենք,որ նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը:

Նախարար Միրզոյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը։

Leave a Comment