Ժողովուրդ ջան լույսն ու ջերմությունը արդեն շատ մոտ են․ Սուրենյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․ «Ժողովուրդ ջան, հունվարն էլ գլորեցինք, լույսն ու ջերմությունը արդեն շատ մոտ են»։

Թեհրանը հայտարարել է, որ աշխատում է Միացյալ Նահանգների հետ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ

Իրանի իշխանությունները առաջընթաց են գրանցել Միացյալ Նահանգների հետ վիճելի հարցերի շուրջ բանակցությունների կազմակերպման գործում, շաբաթ օրը հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ «Առաջնահերթ բանակցությունների շրջանակի վրա աշխատանքներն առաջընթաց են գրանցում», – գրել է նա սոցիալական ցանցերում։ Վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հույս է հայտնել, որ կկարողանա համաձայնության գալ Թեհրանի … Read more

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցային կառույց ստեղծելու մասին

Թեհրանի և Վաշինգթոնի միջև միջուկային հարցի շուրջ բանակցային կառույցի ձևավորումը շարունակվում է՝ չնայած ​​լրատվամիջոցների արհեստական ճնշմանը։ Այս մասին Х սոցիալական հարթակում հայտարարել է Իրանի…

Զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից՝ զուտ իրենց քաղաքական շահերից ու նկատառումներից ելնելով ու վերջնականապես բարոյազրկելով բանակը․ Ժաննա Ալեքսանյան

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Զինծառայողը հոգևոր կյանքի, հոգևոր ուժի կարիք ունի, այդպես է փակ համակարգերում, ազատազրկման վայրերում, բայց բանակում առավելապես, որտեղ տարբեր վտանգներ են կախված զինծառայողի գլխին՝ պատերազմից մինչև խաղաղ պայմաններ։ Պատերազմում հերոսաբար զոհված Տիգրան Ավետիսյանը 13 օր խաչքարը մեջքին մարտի դաշտում է եղել՝ ապավինելով խաչի զորությանն ու պաշտպանությանը։ … Read more

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը․ Ավանեսյան

«Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը»,- ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սամվել Կարապետյանի որդու հայտարարություններին՝ գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հիշեցնենք՝ Կարապետյանի որդին հայտարարել էր, որ ուժեղ Հայաստանում չի լինելու անբավարարված կին, ապա խոսել է սեքսի նախարարություն ստեղծելու մասին:

Ովքեր են եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

31 Հունվարի, 2026 Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի (Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան, Հովնան եպիսկոպոս Հակոբյան, Մակար եպիսկոպոս Հակոբյան, Մուշեղ եպիսկոպոս Բաբայան, Հայկազուն արք եպիսկոպոս Նաջարյան, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան, Մովսես քահանա Սահակյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը … Read more

Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպել է Մասիսի տարածաշրջանի եկեղեցասեր երիտասարդներին

31 Հունվար, 2026 23:02 Հասարակություն Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Դաշտավանում համախմբել էր Մասիսի տարածաշրջանի եկեղեցասեր երիտասարդներին։ Տոնի առիթով երիտասարդներին իր օրհնությունն ու շնորհավորանքը բերեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Մասյացոտնի թեմից: Հայր Սուրբն իր խոսքում անդրադարձավ երիտասարդների առաքելությանը՝ ընդգծելով նրանց կարևոր … Read more

Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին՝ Եվրո-2026-ի 1/4 եզրափակիչ ՀՀ-Խորվաթիա խաղում

Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին՝ Եվրո-2026-ի 1/4 եզրափակիչ ՀՀ-Խորվաթիա խաղում (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Ինչու են գործադուլ են անում Ախթալայի հանքափորները 

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» բոլոր 52 հանքափորները հունվարի 15-ից գործադուլ են անում՝ աշխատավարձի բարձրացման պահանջով։ Աշխատանքային պայմաններից էլ գոհ չեն, բայց առաջնահերթը, ասում են, վարձատրությունն է։ Մինչդեռ գործատուն մտադիր չէ նրանց պահանջը բավարարել։  Գործադուլի մեկնարկից հինգ օր առաջ՝ հունվարի 10-ին, հանքափորները ղեկավարությանը հայտնել են չաշխատելու իրենց մտադրության մասին՝ առաջարկելով վերանայել աշխատավարձը։ Այդ ընթացքում նրանք սովորականի պես … Read more