Ովքեր են եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

31 Հունվարի, 2026

Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի (Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան, Հովնան եպիսկոպոս Հակոբյան, Մակար եպիսկոպոս Հակոբյան, Մուշեղ եպիսկոպոս Բաբայան, Հայկազուն արք եպիսկոպոս Նաջարյան, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան, Մովսես քահանա Սահակյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական

հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով):

Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Սրբազանները չեն կարող Ավստրիա գնալ և եպիսկոպոսաց ժողովին մասնակցել, ըստ փաստաբանի՝ իշխանությունները նատակ ունեն վիժեցնել արտերկրում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը։

Փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են որոշումը։

Leave a Comment