Թուրքիայի Անվտանգության խորհրդում կրկին քննարկվել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը
Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) այսօրվա նիստում, որը վարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ TRT Haber-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Խորհրդի հայտարարության մեջ։ ԱԽ նիստում քննարկել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, տրանսպորտային ուղիների բացումը և վերջնական խաղաղություն հաստատելու գործընթացը։