PREMIER LEAGUE․ «Չելսին» հաղթեց «Լիվերպուլին» 90+6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ🎥
Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Չելսին» ընդունեց «Լիվերպուլին»։ Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Հանդիպման 14-րդ րոպեին գոլ խփեց տանտերերի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն։ 63-րդ րոպեին հյուրերի հարձակվող Կոդի Գակպոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը, իսկ 90+6-րդ րոպեին «Չելսիի» հարձակվող Էստևաոն խփեց իր թիմի հաղթական գոլը։ Հաջորդ տուրում «Լիվերպուլը» տանը կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ «Չելսին»՝ «Նոթինգհեմ Ֆորեսսի» հետ։ … Read more