Լա Լիգայի 7-րդ տուրում «Ատլետիկոն» արտագնա խաղում մրցեց «Ռեալ Մադրիդի» հետ։ Խաղը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 5-2 հաշվով։
«Ատլետիկոյի» կազմից դուբլ գրանցեց Խուլիան Ալվարեսը, ևս մեկական անգամ աչքի ընկան Ռոբեն Լե Նորմանը, Ալեքսանդր Սերլոտը և Անտուան Գրիզմանը։
Խաբի Ալոնսոյի թիմի կազմից աչքի ընկան Կիլիան Մբապպեն և Արդա Գյուլերը։
Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 5-ին, «Ատլետիկոն» հյուրընկալվելու է «Սելտային», իսկ «Ռեալը» մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 4-ին, ընդունելու է «Վիլյառեալին»։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝