Սիմեոնեն ականատես է եղել աղմկահարույց սպանության․ ինչ է հայտնի — Armsport.am

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և նրա կինը՝ Կարլա Պերեյրան, ականատես են եղել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովի սպանությանը։ Այս մասին հայտնում է El Espanol-ը։

Պորտնովը սպանվել է մադրիդյան դպրոցներից մեկի հարակից տարածքում, որտեղ սովորում են Սիմեոնեի դուստրերը՝ Ֆրանչեսկան և Վալենտինան։ Պորտնովի երեխաները նույնպես այնտեղ են սովորում։

«Դա շատ դժվար պահ էր բոլորիս համար։ Ես խնդրում եմ ավելի շատ հարգանք ցուցաբերել տուժած ընտանիքների նկատմամբ։ Ճշմարտությունն այն է, որ մեզ համար կարևոր է հոգ տանել երեխաների մասին և պաշտպանել նրանց»,- աղբյուրը մեջբերում է Սիմեոնեի կնոջ խոսքերը։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 21-ին։ Հանցագործություն կատարած անձինք դեռևս չեն հայտնաբերվել։

Leave a Comment