25 հաղորդում, տասնյակ տուժածներ․ ինչու իրավապահները «հանցանքի տարրեր» չեն տեսնում Արսեն Հովհաննիսյանի արարքներում. «Հետք»

Տասնյակ քաղաքացիներ ահազանգում են Արսեն Հովհաննիսյանի խարդախությունների մասին։ Նա List.am կայքում տեղադրված հայտարարություններով թանկարժեք իրեր, տեխնիկա, ավտոպահեստամասեր է ձեռք բերում, ուղարկում փոխանցման կեղծ կտրոններ և անհետանում։ Իրավապահ մարմիններն այդ արարքներում հանցանքի տարրեր չեն գտնում, գրում է Hetq.am-ը։ 2024 թ. հոկտեմբերի 6-ին Ալլա Սալնազարյանն ընկերուհու ծննդյան խնջույքին ծանոթացել էր Արսեն Հովհաննիսյանի հետ։ Շփման ընթացքում Ալլան պատմել … Read more

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են. ««Մաքուր Երևան» նախաձեռնությունը միավորում է երիտասարդ ստեղծագործողներին՝ արվեստագետների, դիզայներների և ճարտարապետների, ովքեր պատրաստ են իրենց գաղափարներով փոխել քաղաքի մաքրության վերաբերյալ հանրային ընկալումը: Այն բաց մասնակցությամբ, ոչ առևտրային և կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է գտնել նորարարական ու կիրառելի լուծումներ քաղաքի տեսողական և լսողական միջավայրի բարելավման համար։ Ո՞ւմ համար է մրցույթը … Read more

«Հանձնարարել եմ ԱԳ նախարարին անցկացնել արդար և հավասար բանակցություններ»․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչիին բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ: Իրանի նախագահն այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքները՝ արձագանքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների առաջարկին: «Հանձնարարել եմ անցկացնել արդար և հավասար բանակցություններ՝ հիմնված արժանապատվության, խոհեմության և … Read more

Աջապահյանին հսկողները կարծել են՝ հաղորդություն ստանալը «հաղորդակցվելն» է․ ԶԼՄ-ն՝ ԲԿ-ում պատարագն արգելելու մասին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում հսկող կարգադրիչները փորձել են արգելել նրան իր հիվանդասենյակից կիրակնօրյա պատարագին մասնակցել՝ կարծելով, որ հաղորդություն ստանալը «հաղորդակցվելն» է, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ թերթի՝ երբ նրանց մանրամասն բացատրել են, որ հաղորդություն ստանալն անեկ խմորով պատրաստված նշխար ճաշակելն է, դժվարությամբ համաձայնել են։ Պատարագին մասնակցել են … Read more

Հայաստանի կապերի դիվերսիֆիկացումը չի նշանակում համագործակցության դադարեցում դաշնակիցների հետ․ Լավրով – CIVILNET

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը չի ենթադրում համագործակցության դադարեցում ավանդական դաշնակիցների հետ։ Նախարարի խոսքով՝ Մոսկվան ելնում է այն կանխավարկածից, որ Հայաստանի ղեկավարության որդեգրած գիծը չի նշանակում կողմնորոշում դեպի այնպիսի միավորումների ու բլոկների չափանիշներ, որոնք ձգտում են «ռազմավարական պարտություն» հասցնել Ռուսաստանին։ Լավրովը նշել է, որ ռուսական … Read more

Իրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրում

Իրանական հետախուզական անօդաչու թռչող սարքը փետրվարի 2-ին թռիչք է իրականացրել Օմանի ափերի մոտ՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հնարավոր…

Ռանոսը գերմանական ակումբ է տեղափոխվել – Armenia Today

Գերմանիայի Բրաունշվեյգ քաղաքի «Այնտրախտ» (Eintracht Braunschweig) ֆուտբոլային ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տեղափոխության մասին, տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։ 22-ամյա կենտրոնական հարձակվողը Eintracht Braunschweig է միացել վարձակալությամբ մինչև մրցաշրջանի երկրորդ շրջանի ավարտը։ Ռանոսը տեղափոխվել է գերմանական Borussia Mönchengladbach ակումբից առանց ծառայության հետագա գնման իրավունքի։ Նա թիմում հանդես կգա 25 համարի մարզաշապիկով։ … Read more