Հայաստանի կապերի դիվերսիֆիկացումը չի նշանակում համագործակցության դադարեցում դաշնակիցների հետ․ Լավրով – CIVILNET

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը չի ենթադրում համագործակցության դադարեցում ավանդական դաշնակիցների հետ։ Նախարարի խոսքով՝ Մոսկվան ելնում է այն կանխավարկածից, որ Հայաստանի ղեկավարության որդեգրած գիծը չի նշանակում կողմնորոշում դեպի այնպիսի միավորումների ու բլոկների չափանիշներ, որոնք ձգտում են «ռազմավարական պարտություն» հասցնել Ռուսաստանին։ Լավրովը նշել է, որ ռուսական կողմը բացահայտորեն ներկայացնում է Երևանի և ԵՄ-ի մերձեցման վերաբերյալ իր գնահատականները՝ հավելելով, որ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի «իբր բարի մտադրությունների» հետևում սառը հաշվարկ է կանգնած։ Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ Արևմուտքի համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն […]

Leave a Comment