Գերմանիայի Բրաունշվեյգ քաղաքի «Այնտրախտ» (Eintracht Braunschweig) ֆուտբոլային ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տեղափոխության մասին, տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
22-ամյա կենտրոնական հարձակվողը Eintracht Braunschweig է միացել վարձակալությամբ մինչև մրցաշրջանի երկրորդ շրջանի ավարտը։ Ռանոսը տեղափոխվել է գերմանական Borussia Mönchengladbach ակումբից առանց ծառայության հետագա գնման իրավունքի։ Նա թիմում հանդես կգա 25 համարի մարզաշապիկով։
Ռանոսը հանդես է եկել «Բորուսիա Դորտմունդի» և «Բավարիայի» երիտասարդական թիմերում։ Իր կարիերայի ընթացքում անցկացրել է 19 հանդիպում Բունդեսլիգայում և 5-ը՝ 2-րդ Բունդեսլիգայում։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Ռանոսը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
Կարդացեք նաև՝
Էլեն Բադալյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը հայտարարել են նշանադրության մասին
