Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները․ օգնությունը ճանապարհին է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանում ցուցարարներին շարունակել ցույցերը և «գրավել կառավարությունը»։ «Իրանցի հայրենասերներ, շարունակեք ձեր բողոքը։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեն։ Օգնությունը ճանապարհին է, հիմա»,-գրել է նա։

Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալները ստացան առաջնորդական տեղապահ Տեր Ռուբենի օրհնությունը

13 Հունվար, 2026 21:24 Հասարակություն Այսօր Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից։ Պատարագի ընթացքում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը հավատավոր ժողովրդին ներկայացրեց Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին և … Read more

Բնակչության 34%-ը հնարավորություն չունի բավարար չափով ջեռուցել բնակարանը, մենք կփոխենք սա․ Մեր ձևով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News Բնակչության 34%-ը հնարավորություն չունի բավարար չափով ջեռուցելու իր բնակարանը։ Երբ քաղաքացին իր տանն ապահով ու տաք է, Հայաստանն ուժեղ է։ Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժումը։ «Մենք կփոխենք այս իրավիճակը»,- նշվում է հայտարարության մեջ։ Ավելին՝ տեսանյութում։   

Aurora News | Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ է հնարավոր համարում իր մենամարտը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Bellator-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ հնարավոր գոտեմարտի մասին։ «Հնարավոր է՝ փետրվարի 28-ին վերադառնամ և գոտեմարտ անցկացնեմ Մայքլ Չենդլերի հետ։ Տեսնենք՝ ինչ կասի նա։ Ես RAF-ից (ըմբշամարտի կազմակերպություն) խնդրել եմ կազմակերպել մեր հանդիպումը, քանի որ UFC-ում նա փախչում է ինձանից»,- ասել է Ծառուկյանը Արիել … Read more

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մեղրու լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի … Read more

Անթալիայում ընթացող մրցաշարում թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է թուրք մրցակցին

Անթալիայում ընթացող ITF-ի W35 2-րդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը որակավորման առաջին փուլում հաղթել է թուրք մրցակցին, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ Երկու սեթում հայ թենիսիստուհին 6։4, 6։2 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Էսիլա Տոկլուին։ Երկրորդ փուլում Ազիզյանը կմրցի ռուսաստանցի Ուստինյա Լեկոմցեվայի հետ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը պայքարը կսկսի 2-րդ փուլից, որտեղ կմրցի Սերբիայի … Read more

«Կենդանական աշխարհից տարբեր մանր-մունր ներկայացուցիչներ կան այն խցում, որտեղ Նարեկը մնում է»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ տեսակցեցի հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին»։ Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում նշում է․ «Սամսոնյանի ինքնազգացողությունը նորմալ է, ոգին տեղն է․․․, բայց Արմավիր ՔԿՀ-ում կալանավորների պահման պահմանները լավը չեն․․․ Ինձ առաջին հերթին այս վիճակն է մտահոգում։ Ինչքան էլ խոսում ես մարդու հետ, տրամադրությունը տեղն է, բայց կենդանական աշխարհից շատ … Read more

Ո՞րն է դատավոր Մանվել Շահվերդյանի «խանդավառության» պատճառը. ինչո՞ւ էր անհնար տղաների կալանքի ժամկետը չերկարաձգելը

Հունվարի 9-ին  Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք-Մարաշ նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը «Իմնեմնիմի-2»-ի գործով փոդքասթի հեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը երկարաձգեց 3 ամսով: Դատավորը կալանքի ժամկետ երկարաձգեց խոսքի համար կալանավորված անձանց համար, կալանքի ժամկետ երկարաձգեց առանց մեկ հատիկ հարց տալու ու անգամ առանց շունչ քաշելու, չէր հասցրել Նարեկ Սամսոնյանն իր … Read more