Հայաստանում զբոսաշրջային գործունեությունը կիրականացվի միայն հավաստագրմամբ – Նորություններ 12.02.2026

Լուսանկարը` sputnik Հայաստանը որդեգրում է զբոսաշրջության ոլորտի կարգավորման նոր մշակույթ, որտեղ թվայնացումն ու պարտադիր հավաստագրումը կդառնան մատուցվող ծառայությունների որակի և անվտանգության գլխավոր երաշխիքը։ Փետրվարի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով զբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտներն այսուհետ պետք է գրանցվեն Զբոսաշրջության կոմիտեի միասնական համակարգում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո ընկերությունները կստանան … Read more

Այսուհետ անգամ մանկապարտեզներում երեխաները ՀՀ օրհներգը պետք է կատարեն կենդանի, հոտնկայս և աջ ձեռքը կրծքին

Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը և սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որը պլանավորում է պետական կառույցների կողմից, առավել ևս արարողակարգային միջոցառումների դեպքում, պետք է նախապես  պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12–ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀՀ օրհներգի … Read more

«Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում»․ Գևորգ Պապոյան

«Զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները գրանցվելու են և իրենց գործունեության մասին հայտարարելու են․ իրավունք կունենան զբոսաշրջային գործունեություն ծավալել միայն նրանք, ովքեր դրա մասին կհայտնեն՝ դա լինելու է բացարձակապես թվային եղանակով»,- այսօր Կառավարության նիստում «Զոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը սահմանելու մասին» նախագծի … Read more

Մատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգի

Զարգացման և ներդրումային ծրագրերից հայտնում են, որ տասնամյակների երազանքը դառնում է իրականություն․ «Մատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգի, որը կվերափոխի տարիներ շարունակ անապատային մնացած դարավանդը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Armenia Tree Project-ի կողմից, որի նպատակն է տարածքը վերածել իսկական հեքիաթային պարտեզի։ Կանաչապատումը նախատեսվում է իրականացնել մեր բնությանն ու կլիմային բնորոշ ծառատեսակներով և ծաղկային … Read more

Մայր Թերեզայի աղոթքը

12.02.2026 | 13:03 Աստված իմ, երբ ես սոված եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ կերակրել, իսկ երբ ես ուզում եմ խմել, ուղարկիր ինձ նրան, ում կարող եմ ջուր տալ: Երբ ինձ համար ցուրտ է, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ ջերմացնել, երբ ես թախծում եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ մխիթարել: Իսկ … Read more

ՀՀ օրհներգի կենդանի կատարումը պետական միջոցառումներին դառնում է պարտադիր

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի օրհներգի կատարման կարգը՝ այն պարտադիր է պետական միջոցառումներին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով սահմանել միասնական ստանդարտ։ Դրանց հիման վրա ստեղծվել են օրհներգի ամբողջական և կրճատ տարբերակների պաշտոնական ձայնագրությունները: … Read more

Պետական միջոցառումներին ՀՀ օրհներգի կենդանի կատարումը պարտադիր կլինի

Կառավարությունը փետրվարի 12-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը։ Հարցը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ստորեւ՝ ԿԳՄՍՆ հաղորդագրությունն այդ մասին։ Նրա խոսքով՝ պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորումն ու դրանց միասնական ստանդարտի ապահովումը Կառավարության առաջնահերթ ուղղություններից են։ Նախարարը նշել է, որ նախորդ տարի «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» … Read more

Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան վիրահատելու են

Վերջերս Բաքվի գերությունից Հայաստան վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նրան տեղափոխել են Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Վագիֆ Խաչատրյանի դուստր Ծովինար Խաչատրյանը: «Այս պահին նորմալ է։ Պիտի վիրահատեն ու ապարատ տեղադրեն (սրտի ստենտավորում)»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ծովինար Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը գերեվարվել էր Արցախի բլոկադայի ժամանակ, Հակարի … Read more

Հայաստանում 76 հազարից ավելի քաղաքացի ստացել է 6,2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ – Նորություններ 12.02.2026

Լուսանկարը` armenpress.am Եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը հնարավորություն է տվել հազարավոր քաղաքացիների հետ ստանալ սոցիալական ծախսերի համար նախատեսված փոխհատուցումները: Հայաստանի կառավարության փետրվարի 12-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց եկամուտների հայտարարագրման գործընթացի արդյունքները, ըստ որոնց՝ անցած տարի 76 537 քաղաքացի օգտվել է սոցիալական կրեդիտի հնարավորությունից։ Պետական բյուջեից վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 6,2 միլիարդ դրամ, իսկ … Read more